991 դիտում
09:49 26-05-2020
Այսօր կկատարեմ կադրային առաջին նշանակումները, սպասվում են կառուցվածքային փոփոխություններ․ Արցախի նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի՛ հայրենակիցներ
Ինչպես գիտեք, Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, Սահմանադրության 103-րդ հոդվածի համաձայն, քսանօրյա ժամկետում պետք է ձևավորվի նոր կառավարությունը: Այսօր արդեն կկատարեմ կադրային առաջին նշանակումները: Սպասվում են նաև կառուցվածքային որոշ փոփոխություններ:
Հիմք ընդունելով հանրային հաշվետվողականության վերաբերյալ իմ հայտարարած սկզբունքը՝ քիչ անց՝ ժամը 09:30-ին, ֆեյսբուքյան իմ էջով ուղիղ եթերում կխոսեմ ինչպես կադրային նշանակումների, այնպես էլ սպասվող կառուցվածքային փոփոխությունների և այդ որոշումների հիմնավորումների մասին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2302 դիտում
19:10 27-09-2019
Կառուցվածքային փոփոխություններ և կադրային նշանակումներ են կատարվել ՀՀ գլխավոր դատախազությունում
4611 դիտում
13:32 30-09-2019
Կառուցվածքային և կադրային փոփոխություններ՝ ՀՀ քննչական կոմիտեում
Այս բաժնից
1168 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը
1528 դիտում
13:56 02-02-2025
Պուտինը քաղաքական մանրուք է անվանել եվրոպական էլիտաներին
1072 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել