2167 դիտում
20:57 26-05-2020
«Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում՝ սահմանային գյուղերում կանաչ առաջընթացի համար» ծրագրում ընդգրկված է նաև Լոռու մարզը
«Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում՝ սահմանային գյուղերում կանաչ առաջընթացի համար» ծրագիրը, որն իրականացվում է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ՝ CENN, «Կանաչ արահետ» (Հայաստան ) և KRDF(Վրաստան) կազմակերպությունների կողմից, Հայաստանում ընդգրկում է Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերը:
Ծրագրի մեկնարկը տրվել է նախորդ տարեվերջին և ավարտը նախատեսվում է 2022թ. հոկտեմբերին:
Մայիսի 25-ին ծրագրի և ակնկալվող արդյունքների ներկայացման նպատակով շահագրգիռ կառույցների մասնակցությամբ հանդիպում էր կազմակերպվել Լոռու մարզպետարանում: Ներկաներին և ծրագրի պատասխանատուներին իր ողջույնի խոսքը հղեց մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը և նշեց, որ ծրագրի շրջանակներում ստեղծվող տեղական խորհրդատվական խմբերի կազմում անպայման կներգրավվեն նաև մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ՝ իրենց մասնակցությունն ունենալով ծրագրի հաջող ընթացքի գործում: Նա նաև շնորհակալություն հայտնեց Լոռու մարզը ծրագրում ընդգրկելու համար:
«Կանաչ արահետ» կազմակերության նախագահ Նունե Սարուխանյանը համառոտ ներկայացրեց կազմակերպության գործունեությունը և մասնավորապես իրականացված ծրագրերը Լոռու մարզում՝ ընդգծելով, որ Լոռին մասնակցության առումով ամենաակտիվ մարզերից է:
«Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում՝ սահմանային գյուղերում կանաչ առաջընթացի համար» ծրագրի համակարգող Լուսինե Վերդյանն անդրադարձավ առաջարկվող ծրագրից ակնկալվող արդյունքներին:
Ծրագիրը նախատեսված է 15-29 տարեկան ակտիվ և նախաձեռնող երիտասարդների համար և նպատակ ունի թիրախային տարածաշրջանների երիտասարդների ձեռնարկատիրական ներուժի զարգացում ապահովել սոցիալական ձեռներեցության ոլորտում՝ նպատակ ունենալով նպաստել սոցիալական համախմբմանը, զբաղվածությանը, ներառմանը և անհավասարությունների նվազեցմանը:
Առաջարկվող նախագիծը բարենպաստ պայմաններ կստեղծի Վրաստանում և Հայաստանում սոցիալական ձեռներեցության և կանաչ նորարարության համար, կխթանի այս ոլորտների՝ սահմանամերձ գյուղական համայնքների անապահով երիտասարդների ներուժը: Ընդ որում, սոցիալական ձեռներեցությունը դիտվում է որպես միջոց ապահովելու ավելի մեծ սոցիալական և բնապահպանական օգուտ երկու երկրների թիրախային շրջանների տեղական համայնքների համար և սոցիալական ձեռներեցությունը օգտագործում է որպես գյուղական երիտասարդների աշխատանքի հաջողակ անցում կատարելու տարբերակ:
[b]
Ակնկալվող արդյունքները հետևյալն են.[/b]
1.Սոցիալական ձեռներեցության և կանաչ նորարարության վերաբերյալ ստեղծվել են շահագրգիռ պլատֆորմեր, որոնք արդյունավետորեն նպաստում են Հարավային Կովկասի տարածաշրջանում երիտասարդության համար սոցիալական ձեռներեցության և կանաչ նորարարության միջավայրի ստեղծմանը:
2.Երկու երկրների անբարենապաստ պայմաններում գտնվող երիտասարդությունը խրախուսվում է անցնելու արդյունավետ աշխատանքի(կիրականացվեն դասընթացներ, կկազմակերպվեն ճամբարներ, գործողությունների և պլանների մշակում և այլն):
3.Սոցիալական ձեռներեցության նորարարական լուծումների առավելությունները ցուցադրվում են Վրաստանում և Հայաստանում փորձնական սոցիալական նախաձեռնությունների իրականացման միջոցով(այդ թվում՝ «գաղափարների բանկի» ստեղծում):
4.Բարձրացվում է իրազեկվածությունը և բացահայտվում են սոցիալական ձեռներեցության առավելությունները երիտասարդության աշխատանքի անցման համար, որը ևս իր հեթին ենթադրում է մի շարք կարևոր գործողություններ, այդ թվում գյուղական նորարարությունների գիտելիքների 6 կենտրոնների ստեղծում թիրախային տարածաշրջաններում, աշխատանքի տոնավաճառների կազմակերպում և այլն:
Հանդիպման ընթացքում ծրագրի Լոռու մարզի համակարգող Քրիստինե Հովսեփյանը ներկայացրեց ծրագրի ակնկալվող դերակատարությունը երիտասարդների ձեռներեցության ակտիվացման գործում և Լոռու մարզի երիտասարդության հիմնահարցերը:
Հանդիպման ավարտին ծավալվեց ակտիվ հարցուպատասխան:
• Օրվա ավարտին «Կանաչ արահետ» կազմակերության նախագահ Նունե Սարուխանյանին ընդունեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Ն. Սարուխանյանը հանգամանորեն ներկայացրեց «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում՝ սահմանային գյուղերում կանաչ առաջընթացի համար» ծրագրի մանրամասները և ակնկալվող արդյունքները: Նա նշեց, որ Լոռու մարզի երիտասարդներն ամենաակտիվն են հայտերի ներկայացման առումով և հույս հայտնեց, որ ծրագրի արդյունքում շուկայում մրցունակ և հետաքրքիր գաղափարներով օժտված, նախաձեռնող երիտասարդներ կունենանք: Մարզի ղեկավարն, իր հերթին շնորհակալություն հայտնելով Լոռու մարզը ծրագրում ընդգրկելու համար, նշեց, որ մարզպետարանը պատրաստակամ է աջակցելու ծրագրի հաջող ընթացքն ապահովելու հարցում:
[b] ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ[/b]
Նմանատիպ նյութեր
2130 դիտում
16:31 16-07-2020
Առաջընթացի միակ ուղին դինամիկ զարգացում ապահովելն է. կիսամյակային աշխատանքային հաշվետվություններ
900 դիտում
23:10 16-12-2022
Սոցիալական ձեռներեցության ծրագրին մասնակցել են երիտասարդներ ՀՀ մարզերից և Արցախից
1243 դիտում
16:43 23-06-2014
Մեկնարկել է «Երևանյան ամառ» ծրագրում ընդգրկված «Ֆրեսկա» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի առաջին փառատոնը. ֆոտոշարք
Այս բաժնից
1006 դիտում
19:39 25-10-2024
Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում աղոթք կբարձրացնի հայ գերիների վերադարձի համար
1087 դիտում
19:26 25-10-2024
Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետ
1360 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ