833 դիտում
10:13 27-05-2020
Քաջարանի քաղաքապետ Փարամազյանը, թեև բացահայտ ցույց չի տալիս, բայց վախեցած է․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գլխին շարունակվում են սև ամպեր կուտակվել: Նա ժամանակին, ըստ տարածված լուրերի, քաղաքապետի աթոռը ստանձնեց Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Վահե Հակոբյանի հետ մտերիմ հարաբերությունների շնորհիվ, ինչի հետ կապված տեղի մեր աղբյուրը հիշեց. «Շատ հարցերում պարտական է նրան, ինչի դիմաց էլ մի շարք ծառայություններ է մատուցել` ի նշան երախտիքի»:
Տեղացիների խոսքով՝ Փարամազյանը, թեև բացահայտ ցույց չի տալիս, բայց վախեցած է ներկայիս իշխանությունների «դեմ տված» կոմպրոմատներից: Հատկապես, որ չի բացառվում, որ այդ կոմպրոմատների արդյունքում ջրի երես դուրս գան նաև նրա մատուցած ստվերային ծառայությունները:
Եվ պատահական չէր, որ կիրակի օրը Կապանում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ քաղաքապետը նախ «առյուծի սիրտ կերածի» պես թիրախավորում էր իրավապահներին և ներկայիս իշխանություններին, իսկ արդեն ոստիկանության բաժին մտնել-դուրս գալուց հետո դարձավ օրինապահ քաղաքացու դասական օրինակ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3045 դիտում
15:47 22-12-2020
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը ձերբակալվել է
Այս բաժնից
994 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1081 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»