1642 դիտում
13:56 27-07-2021
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը կմնա կալանքի տակ. դատավորը որոշումը հրապարակել է առանց փաստաբանների ներկայության․ Sputnik Արմենիա
Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կմնա կալանքի տակ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Փարամազյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը։
«Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը երեկ մերժեց մեր կողմից ներկայացրած` դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը։ Դրանից հետո մենք` պաշտպաններս, լքեցինք դատարանի դահլիճը, իսկ հետո դատավորը շարունակեց նիստը և հրապարակեց որոշումը: Եթե մեզ համար սպասելի չլիներ այս որոշումը, դահլիճից դուրս չէինք գա»,- ասաց Վարոսյանը։
Նրա խոսքով՝ դատավոր Արմեն Դանիելյանի պարագայում օրինական որոշում ակնկալելը միամտություն կլիներ։
Նշենք, որ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվել է հուլիսի 10-ին՝ երկու ամիս ժամկետով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) և 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։
Փարամազյանն առաջադրված մեղադրանքները չի ընդունում. գտնում է, որ այս ամենն իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:

Նմանատիպ նյութեր
3108 դիտում
15:47 22-12-2020
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը ձերբակալվել է
1855 դիտում
11:01 10-07-2021
Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը 2 ամսով կալանավորվեց
Այս բաժնից
769 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
799 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»