1172 դիտում
10:45 29-05-2020
Շրջակա միջավայրի նախարարությունում ներկառուցվածքային փոփոխություններ են նախատեսվում․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ ««Փաստ» թերթի տեղեկություններով, պետական ապարատում շարունակվում են ներքին վերադասավորումները։ Մասնավորաբար, մեր աղբյուրի փոխանցմամբ, առաջիկայում նախատեսվում է շրջակա միջավայրի նախարարությունում ներկառուցվածքային փոփոխություններ իրականացնել։
Ավելի կոնկրետ՝ այդ փոփոխությունների անվան տակ իշխանությունները նպատակ ունեն ազատվել նախարարության անցանկալի աշխատակիցներից։
Խոսքը գլխավորապես այն աշխատակիցների մասին է, որոնք ունեն կուսակցական պատկանելություն (հատկապես ՀՅԴ և ՀՀԿ) և նախարարությունում աշխատում են երկար տարիներ։ Մեր աղբյուրը փոխանցում է նաև, որ այդ փոփոխությունների համակարգողը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, որը համարվում է Նիկոլ Փաշինյանի ամենավստահելի մարդկանցից մեկը:
Ի դեպ, հենց նրա կողմից է կոնկրետ վերահսկվում կադրային զտման քաղաքականությունը փաստացի բոլոր գերատեսչություններում, իսկ շրջակա միջավայրի նախարարությունում՝ առավել ևս, քանի որ այս կառույցն արդեն տևական ժամանակ ղեկավար չունի։
Հիշեցնենք, որ նախարար Էրիկ Գրիգորյանը հրաժարական էր ներկայացրել մայիսի 5-ին: Այս ընթացքում քննարկվում էր նախարարի պաշտոնի թեկնածուների տարբեր անուններ: Կառավարության մեր զրուցակցի տեղեկություններով, ամենահավանական թեկնածուներից մեկը շրջակա միջավայրի նախարարի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատարն է»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1568 դիտում
16:52 05-06-2020
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարը շնորհավորական ուղերձ է հղել Շրջակա միջավայրի միջազգային օրվա առիթով
Այս բաժնից
994 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1081 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»