211652_close_icon

Անձերից այն կողմ, պատշաճ գեոպոլիտիկ վերլուծություն արվե՞լ է. Աշոտյանը՝ Արցախի նախագահի արած նշանակումների մասին

views-count4594 դիտում article-date 15:25 29-05-2020
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր պաշտոնական դարձավ, որ Արցախում ընտրություններից հետո ձևավորված իշախանական համակարգում պաշտոններ են ստացել Մասիս Մայիլյանը (ԱԳ նախարար) և Սամվել Բաբայանը (ԱԽ քարտուղար): Չեմ պատրաստվում քննել Արցախի Հանրապետության նոր նախագահի որոշումները: Իհարկե, համամիտ եմ Արցախում համերաշխության մթնոլորտի պահպանման կարևորության հետ: Սակայն միաժամանակ չեմ կարող այս հարցը չտալ: Նման ոլորտներում (անվտանգություն և արտաքին հարաբերություններ) նշանակումներից առաջ, անձերից այն կողմ, պատշաճ գեոպոլիտիկ վերլուծություն արվե՞լ է: Հուսամ, այո...»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր