4447 դիտում
22:53 30-05-2020
Արմեն Բադալյան. Վստահեցնում եմ, որ, երբ «Հայրենիք» կուսակցությունը հաջողություններ գրանցի, նրա կողքին շատ կանգնողներ կլինեն. 168.am
Այսօր տեղի է ունեցել Ազգային անվտանգության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հիմնադրած «Հայրենիք» կուսակցության համագումարը:
Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ համագումարն անցկացվել է առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների և հրավիրյալների: Այս համագումարով Արթուր Վանեցյանը պաշտոնապես կհայտարարի քաղաքականություն մտնելու մասին:
Երբ ԱԱԾ նախկին ղեկավարը պաշտոնապես մտնի քաղաքականության մեջ, ընդդիմադիր դաշտում ի՞նչ վերադասավորումներ կարող են տեղի ունենալ և ընդդիմադիր ո՞ր ուժերը կարող են միավորվել նրան. 1[url=https://168.am/2020/05/30/1311130.html?fbclid=IwAR3r2cY4PRW7Ww1uTlLct2RaLJv8_4ZwA3kqx3btIWM29fma8uqRiJdGWvg]68.am[/url]-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն անդրադառնալով այս հարցերին, նախ՝ հիշեցրեց, որ Արթուր Վանեցյանը նոր չէ, որ մտնելու է քաղաքականություն:
«ԱԱԾ նախկին ղեկավարը քաղաքականություն մտնելու մասին վաղուց էր հայտարարել, ուղղակի այս քայլով նա ինստիտուցիոնալ հիմքերի վրա է դնում քաղաքականության մեջ իր գտնվելը: Այն ժամանակ, երբ Վանեցյանը հրաժարական ներկայացրեց, նա այնպիսի տեքստով հրաժարականը հրապարակեց, որը մատնանշեց, որ փակում է այդ էջը և նոր էջ է բացում և այդ էջը քաղաքականությանն էր վերաբերում»,- ասաց Արմեն Բադալյանը:
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ դժվար է ասել, թե ընդդիմադիր դաշտում ինչ վերադասավորումներ կարող են լինել՝ սա հարց է, որը վերջին 30 տարիներին որևէ կերպ հստակ պատասխան չի ստանում: Ըստ նրա՝ Հայաստանի ընդդիմադիր դաշտի վերադասավորումների կամ միավորումների վերաբերյալ վերլուծություններ անելը միշտ էլ դժվար է եղել, քանի որ այդ հարցում անձնական գործոնը միշտ մեծ դերակատարում է ունեցել:
«Այս համագումարից հետո դեռևս կհրապարակվեն կուսակցության ծրագրերը, որոնք հասարակության համար այս պահին այդքան էլ դեր չունեն, դրանք ավելի շատ հետաքրքիր կլինեն փորձագիտական շրջանակների համար: Այդ ծրագրերի ուսումնասիրությունից հետո պարզ կլինի, թե կուսակցությունն ինչ դիրքորոշում ունի այս կամ այն հարցի շուրջ, Արցախի հարցի ու տնտեսական խնդիրների վերաբերյալ: Միայն այս ամենն ուսումնասիրելուց հետո կարող ենք եզրակացություն անել, թե Արթուր Վանեցյանը քաղաքական ընդդիմադիր դաշտում ինչպես իրեն կդրսևորի, սա՝ զուտ տեսական մասով: Ինչ վերաբերում է գործնական մասին, ապա գաղտնիք չէ, որ Արթուր Վանեցյան անձի նկատմամբ մեծ սպասումներ կան, քան ընդդիմադիր այլ ուժերի նկատմամբ: Գաղտնիք չէ, որ այս պահին, որպես վարչապետին փոխարինող անձ՝ դիտարկվում է նաև Արթուր Վանեցյանի թեկնածությունը: Այստեղ նաև դրված է այն հարցը, թե այս նոր կուսակցությունն ինչ քայլեր կարող է իրականացնել գործող իշխանությունների նկատմամբ»,- հավելեց նա:
Մանրամասները՝ [url=https://168.am/2020/05/30/1311130.html?fbclid=IwAR3r2cY4PRW7Ww1uTlLct2RaLJv8_4ZwA3kqx3btIWM29fma8uqRiJdGWvg]168.am[/url]-ում:
Նմանատիպ նյութեր
1452 դիտում
12:12 24-09-2021
«Հայրենիք» կուսակցությունը Դիլիջանում ՏԻՄ ընտրություններին մասնակցում է «Դիլիջան՝ Իմ Հայրենիք» կարգախոսով
3709 դիտում
20:14 25-07-2018
Դեսպան Միլսը վստահեցնում է՝ Հայաստանն ու ԱՄՆ-ն շատ ու շատ ոլորտներում սերտ գործակցում են
1336 դիտում
12:03 08-06-2019
Արմեն Սարգսյանը վստահեցնում է՝ կառավարության հետ ունի աշխատանքային շատ լավ հարաբերություններ