925 դիտում
19:46 01-06-2020
Գեորգի Կիվիրյանի լուսավոր հիշատակին
Նախօրեին ծանր հիվանդությունից վախճանվել է Գեորգի Հովհաննեսի Կիվիրյանը՝ [url=https://news.am/arm/news/582141.html?fbclid=IwAR1f9lw53DObos9QgeVFEMaUTawcJ6pqS0B2p57oi8gqUEWUZd-o7riLOEA]NEWS.am[/url] կայքի գլխավոր խմբագիր Արմենիկա Կիվիրյանի հայրը։
[url=https://news.am/arm/news/582141.html?fbclid=IwAR1f9lw53DObos9QgeVFEMaUTawcJ6pqS0B2p57oi8gqUEWUZd-o7riLOEA]NEWS.am[/url]-ի խմբագրակազմը խորապես ցավակցում է Կիվիրյանների ընտանիքին այս անդառնալի կորստի համար։ Գեորգի Կիվիրյանը մեր հիշողություններում կմնա իր անսպառ լավատեսությամբ, կյանքի նկատմամբ մեծ սիրով, հումորի զգացումով, մոտիվացնելու անհավանական հատկությամբ։
Հաշվի առնելով երկրում առկա կորոնավիրուսի համավարակը` հարկ ենք համարում նշել, որ Գեորգի Կիվիրյանի մահվան պատճառը վարակը չէ։
Գեորգի Կիվիրյանի որդին՝ վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նախօրեին, ծանր հիվանդությունց վախճանվեց հայրս՝ Գեորգի Հովհաննեսի Կիվիրյանը՝ ծնված 1945 թվականին Աբխազիայում։ Հայրս համշենցի էր, մանկավարժ, ավելի քանի 30 տարի Աբխազիայի մի շարք հայկական դպրոցներում աշխատել է տնօրեն։ Ինչքան էլ կապված էր իր ծննդավայրին, ինչպես մեր ընտանիքի բոլոր անդամները, վերջիվերջո տեղափոխվեց և բնակվում էր Երևանում։ Հայրս համարում էր, որ ամեն ազգ պետք է ապրի իր հողի վրա ու հայրենասիրության մասին քո ոչ մի խոսք չունի արժեք, եթե դու չես ձգտում վերադառնալ ու ապրել քո Հայրենիքում։ Հորս եմ պարտական քաղաքականության նկատմամբ իմ հետաքրքրվածությամբ, երբ դեռ պատանեկությանս տարիներին հայրս ինձ մատակարարում էր տարատեսակ քաղաքական գրականությամբ, որոնք ընթերցելուց հետո սկսվում էին մեր քննարկումները և բանավեճերը քաղաքական այս կամ այն թեմայի շուրջ․․․
Պապ, քանի ես կամ, դու միշտ կաս․․․
Հորս հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 2-ին, ժամը` 18:00-20:00-ն San Lazaro սգո սրահի 1 դահլիճում (Շահումյանի գերեզմանատան ճանապարհին,), սակայն հաշվի առնելով մոլեգնող կորոնավիրուսի վարակը, ես իմ բոլոր ընկերներին ու մտերիմներին կոչ եմ անում զերծ մնալ այցելելուց։ Սրանք զուտ խոսքեր չեն, այլ թախանձագին խնդրանք՝ բոլորս տանը ունենք խոցելի խմբի ներկայացուցիչ, և ոչ մեկը իրավունք չունի վտանգելու մյուսի առողջությունը։ Համարեք, որ ես բոլորիդ դիտարկել եմ ներկա․․․
Իսկ բոլոր ներկաներին կխնդրեմ խստորեն պահպանել սոցիալական հեռավորությունը․․․
Առողջություն բոլորի օջախներին․․․»։
Նմանատիպ նյութեր
1893 դիտում
16:08 06-07-2015
Արամազդ Կիվիրյանին թույլ չէին տվել բարձրանալ Արգիշտի Կիվիրյանի մոտ. Aravot.am
36139 դիտում
18:20 15-10-2020
Ուզում եմ պատմել ձեզ մի լուսավոր պատմություն՝ լուսավոր մարդկանց մասին. Արեգ Սարդարյան
Այս բաժնից
739 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են
715 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
832 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ