1103 դիտում
20:59 01-06-2020
Ձեր տեղեկատուն մոլորեցնում է ձեզ․ Արթուր Դավթյանը՝ Արման Բաբաջանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://news.am/arm/news/582296.html?fbclid=IwAR2u5F68p0ei-1FnZp_tbWFHnNmEhCNEkzMhXZJe6yzJWZuTWXPy1_Pqn1E]News.am[/url]-ը գրում է. Պետք է պարոն Բաբաջանյանին հիասթափեցնեմ, ավելի ճիշտ՝ լավություն անեմ պարոն Բաբաջանյանին՝ ասելով, որ նրա տեղեկատուն մոլորեցնում է իրեն։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, ԱԺ-ում եզրափակիչ ելույթի ժամանակ հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով Դատախազությանը՝ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից հնչեցված մեղադրանքներին։
«Կարծում եմ, որ վատ դրության մեջ է դնում ԱԺ պատգամավորին՝ այս ամբիոնի մոտ կանգնած, որովհետեւ հնչեցրած փաստարկումներն իրականությանը չէին համապատասխանում։ Ափսոսում եմ, որ պարոն Բաբաջանյանը դրանց վերաբերյալ օբյեկտիվ տեղեկություն ստանալու իր հնարավորությունը չի օգտագործել, միայն այս տարվա ընթացքում մի քանի անգամ ինձ մոտ անձնական ընդունելության ժամանակ կարող էր այդ հարցերն ինձ տալ եւ ունենալ դրանց պատասխանները եւ այսօր այս վիճակի մեջ չհայտնվեր»,- ասաց Դավթյանը։
Արթուր Դավթյանը բերեց Արման Բաբաջանյանի բերած փաստարկների հակափաստարկները.
«Վահագն Հարությունյանի գործով վճռաբեկ բողոք է բերել Դատախազությունը, իսկ ձեզ փոխանցել են, որ Դատախազությունը վճռաբեկ բողոք չի բերել։ Ոչ ոք ավելի հետեւողական չի եղել Վահագն Հարությունյանի պատասխանատվության ենթարկելու հարցում, որքան Դատախազությունը։ Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրգործը մեկ շաբաթ առաջ իմ կողմից հաստատված դրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ ձեզ ասում են՝ այդ գործը չի քննվում։
Արմեն Թավադյանի գործով դատախազությունը պարոն Ազարյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, պարոն Բաբաջանյան։
Սամվել Մայրապետյանը փախուստի չի դիմել, նա Եվրոպական դատարանի որոշման ուժով գնացել է ՀՀ-ից՝ բուժման նպատակով։
Ռուբեն Հայրապետյանը ՀՀ-ն լքել է հետապնդման ենթարկվելուց ամիսներ առաջ, ինչ վերաբերում է հրապարակումներին, թե վերջինս շահագրգիռ է վերադառնալ Հայաստան, բայց համավարակի պատճառով չի կարողանում, ասեմ, որ առաջին իսկ վայրկյանից մենք կապ ենք հաստատել ՌԴ-ում գտնվող մեր դեսպանի հետ, որպեսզի առաջին իսկ թռիչքի հնարավորության դեպքում Հայրապետյանը հնարավորություն ունենա գալ Հայաստան, ինչպես նկատում եմ, Հայրապետյանի հրապարակումները իրականության հետ աղերս չունեն։
«Հարսնաքարի» դեպքով եղել եմ հսկող դատախազ եւ մեղադրանքը պաշտպանող դատախազ։ Տառի ճշտությամբ կարող եմ վստահեցնել, որ դատախազական բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկվել են այդ գործը բացահայտելու համար։ Տվյալ գործով 7 ամբաստանյալների, այդ հոդվածի համար առավելագույն պատիժներով պատասխանատվության հասնելը իր օբյեկտիվ գնահատականին կարժանանա։
Հաց բերողի գործով բազմիցս հնարավորություն ունեցել եմ անդրադառնալ, եւ ասեմ, որ գործը քննության փուլում է գտնվում»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1601 դիտում
21:23 17-12-2019
Նախագահ Սարգսյանն ընդունել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին
4637 դիտում
18:38 12-01-2020
Ներողություն խնդրելու ես, և ոչ միայն դու․ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը՝ Արման Բաբաջանյանին