14894 դիտում
23:07 01-06-2020
Վրաստանը չի կարողանա բացել սահմանները Հայաստանից ժամանած զբոսաշրջիկների համար․ Գամկրելիձե
Վրաստանը չի կարողանա բացել սահմանները կորոնավիրուսի տարածման բարձր մակարդակ ունեցող երկրների զբոսաշրջիկների համար, այդ թվում՝ Հայաստանի, հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում, փոխանցում է [color=#EF2929]ekhokavkaza.com[/color]-ը։
«Առաջին հերթին զբոսաշրջիկներ կլինեն «կանաչ» երկրներից։ Զբոսաշրջության կոմիտեն զբաղվում է այդ հարցով։ Երկկողմ համաձայնագրեր կձևակերպվեն նվազագույն ռիսկ ունեցող երկրների հետ։
Մշակվում են նաև որոշակի ընթացակարգեր՝ ինչ թեստ պետք է անցնի զբոսաշրջիկը նախքան ժամանելը։ Շատ երկրներ արդեն ներդրել են այդ կանոնները։ Օրինակ՝ մեր քաղաքացիները, որ մեկնում են Թուրքիա բուժման նպատակով, պետք է նախապես ՊՇՌ թեստ անցնեն ոչ շուտ, քան 48 ժամ առաջ (սահմանը հատելուց-խմբ․), ինչպես նաև, Վրաստանի սահմանը հատելուց հետո զբոսաշրջիկների նկատմամբ հատուկ հսկողություն է սահմանվելու»,- ասել է նա։
Նմանատիպ նյութեր
4003 դիտում
23:43 23-05-2020
Հայտնի է դարձել, թե երբ Իսպանիան կբացի սահմանները զբոսաշրջիկների համար
1286 դիտում
13:36 22-12-2014
Վրաստանը պետք է կարողանա գոյատևել Ռուսաստանի կողքին. Իվանիշվիլի
Այս բաժնից
934 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
958 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»