938 դիտում
09:13 03-06-2020
Կամավորական աշխատանքի մշակույթը զարգացնելու օրենսդրական նախաձեռնություն է ներկայացվել. «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Համավարակը վեր հանեց սոցիալ-տնտեսական հարաբերությունների ձևեր, որոնք ազգային օրենսդրությամբ կամ կարգավորված չէին, կամ մասնակի լուծումներ ունեին: Վերջին երկու ամիսների ընթացքում բազմաթիվ են դեպքերը, երբ տարբեր մասնագիտություններ ունեցող քաղաքացիներ կամավոր հիմունքներով ներգրավվել են տարեցների ու միայնակների աջակցության, ինչպես նաև հիվանդանոցներում բուժվող հիվանդների խնամքի աշխատանքներում:
Ներկայում կամավորների ներգրավման կամ մարդկային օգնության կարիք է առաջանում ինչպես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, այնպես էլ առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության մեջ:
Վերոհիշյալ իրավահարաբերությունները կարգավորելու նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել և հանրային քննարկման է ներկայցրել «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագիծը:
Հատկանշական է, որ անկախությունից ի վեր այս օրենքի ընդունման մի քանի անհաջող փորձ է արվել: 2006 և 2010 թվականներին մշակվել և շրջանառության մեջ են դրվել համանուն օրենքի երկու նախագիծ: 2015 թ. նույն նախաձեռնությամբ հանդես են եկել նաև Ազգային ժողովի պատգամավորներ: Սակայն, համապատասխան օրենսդրական նախաձեռնությունները չեն ընդունվել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2008 դիտում
15:08 13-03-2014
Օրենսդրական նախաձեռնություն՝ միտված քաղաքացիություն չունեցող անձանց թվաքանակի կրճատմանը
Այս բաժնից
991 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1081 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»