Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Աղվերանի անտառում Nissan Xterra-ն կողաշրջվել է. փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները մոտ 3 կմ դժվարանցանելի ճանապարհով կարողացել են հասնել վարորդին և նրա հարազատներին. ՖՈՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվերան գյուղի վարչական տարածքում գտնվող «ARTHSRS» հյուրանոցային համալիրի հարևանությամբ գտնվող անտառում ավտոմեքենա է կողաշրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ դեռևս անհայտ հագնամանքներում, Nissan Xterra մակնիշի ավտոմեքենան անտառում կողաշրջվել է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տտուժածներ չկան:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները վթարի վայր ժամանել են՝ անցնելով մոտ 2 կմ հատված ոտքով, քանի որ ճանապարհը դժվարանցանելի էր:
Փրկարարները քաղաքացիների օգնությամբ հատուկ ճոպաններով դարձի են բերել ավտոմեքենան, որից հետո հոսանքազրկել են ավտոմեքենան:
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչ Արտաշես Բարսեղյանն ու տեսուչ Մարատ Խանզադյանը ավտոմեքենայի ուղևորներին, որոնցից մեկը մեծահասակ կին է, մյուսն էլ տղա երեխա, մոտ 2 կմ մեծ դժվարությամբ ոտքով իջեցրել են անվտանգ վայր, քանի որ երեխան և նրա տատիկը բավականին հոգեբանորեն ճնշված էին:
ՃՈ տեսուչն էլ մի քանի անգամ նույնիսկ վայր ընկավ և գլխարկն էլ ընկավ ձորը:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարելում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի