1684 դիտում
12:33 08-06-2020
Հունիսի առաջին շաբաթում գրանցվել է 438 դեպք, որից 200-ը՝ արտակարգ, արձանագրվել է 9 մահ․ ԱԻՆ
Հունիսի 1-7-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 438 դեպք, որից 200-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 124 հրդեհի, 1 փլուզման, 3 ուժեղ կարկուտի դեպքեր, 56 ճանապարհատրանսպորտային պատահար, 8 ինքնասպանության փորձ, ինչպես նաև՝ 123 կենցաղային կանչ. տուժել է 73 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 5 քաղաքացի: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ հասարակայնության հետ կապերի բաժնից ։
«Արձանագրվել է թունավորման 5 դեպք:
Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 9 մահ:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման չորս դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել յոթ քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված չորս տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները»,- ասված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։
Նմանատիպ նյութեր
827 դիտում
12:05 28-12-2020
Մեկ շաբաթում գրանցվել է 143 արտակարգ դեպք. Արձանագրվել է 12 մահ. ԱԻՆ
1324 դիտում
13:54 28-06-2021
Մեկ շաբաթում գրանցվել է 562 արտակարգ դեպք. Արձանագրվել է 7 մահ. ԱԻՆ-ի ամփոփումը
606 դիտում
15:11 17-10-2022
Մեկ շաբաթում գրանցվել է 153 արտակարգ դեպք. արձանագրվել է 4 մահ. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը
Այս բաժնից
370 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
784 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
676 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը