211652_close_icon
views-count3433 դիտում article-date 09:25 09-06-2020

Առաջիկայում սպասում է ևս մեկ իշխանական լրատվամիջոցի ստեղծում․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե չնայած իշխանական թիմի խոր ֆիասկոյին, այնուհանդերձ, իշխանական «ընտանիքին» մոտ կանգնածները հույսները չեն կորցնում` վերադարձնելու «աղջիկ վախտվա» իշխանական համբավն ու ազդեցությունը, և փորձում են ինֆոպատերազմում լոտերը հետ բերել` նոր լրատվամիջոցներ բացելով: Առաջիկայում սպասում է ևս մի իշխանական «կառլիկ-մեդիայի» ստեղծում: Նախկին Հ3-ի հենքի վրա ստեղծված «Նոր Հայաստան» հ/ը-ի մի խումբ լրագրողներ` նախկին ՕԵԿ-ի անդամ, այժմ Նիկոլ Փաշինյանի ջերմ պաշտպան Էդգար Առաքելյանի գլխավորությամբ, կստեղծվեն նոր լրատվամիջոց` «Արարատ նյուզի» հանգույն, ղեկավար կազմում ներառված կլինեն ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր