211652_close_icon
views-count5695 դիտում article-date 23:16 09-06-2020

Պաշտոնական. 2020/21 մրցաշրջանից հայ ֆուտբոլիստները Ռուսաստանում լեգիոներ չեն համարվի

Այսօր՝ հունիսի 9-ին տեղի ունեցավ Ռուսաստանի Ֆուտբոլային Միության (ՌՖՄ) գործադիր կոմիտեի հեռավար նիստը։ ՌՖՄ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Դենիս Ռոգաչևը հաստատեց Sport24 տեղեկատվությունը, որ 2020/21 մրցաշրջանում հայերը, ղազախներն ու ղրղզները Ռուսաստանի առաջնությունում չեն համարվի լեգեոներներ, հայտնում է[url=https://armsport.am/2020/06/09/%d5%ba%d5%a1%d5%b7%d5%bf%d5%b8%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-2020-21-%d5%b4%d6%80%d6%81%d5%a1%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%b6%d5%ab%d6%81-%d5%b0%d5%a1%d5%b5-%d6%86%d5%b8%d6%82%d5%bf%d5%a2%d5%b8%d5%ac/] Armsport.am[/url]-ը: «Որոշումը կայացրել է կառավարությունը: Այն ուժի մեջ է կմտնի՞ հունիսի 1-ից: Սպորտի նախարարի հրամանը ստորագրվել է անցյալ տարի, համաձայն որի՝ ԵԱՏՄ-ի քաղաքացիները չեն համարվում լեգեոներներ: Նոր մրցաշրջանը կսկսվի լեգեոներների և այս նորամուծությունների նոր ձևաչափով: Այն ստորագրվել է անցած տարի և ենթադրվում էր, որ այն ուժի մեջ կմտնի հունիսի 1-ին, բայց մրցաշրջանի մեկնարկի հետաձգման պատճառով այն ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից», – մեջբերում է Ռոգաչևին Sport24-ը: Այսպիսով, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների քաղաքացիներն այլևս լեգեոներ չեն համարվի Ռուսաստանի ֆուտբոլի առաջնություններում: 2019թ փետրվարից Ռուսաստանում արդեն իսկ լեգիոներ չէին համարվում Բելառուսը ներկայացնող ֆուտբոլիստները։ Այս պահի դրությամբ Ռուսաստանի առաջնություններում հանդես են գալիս Վարազդատ Հարոյանը, Ալեքսանդր Կարապետյանը, Էրիկ Վարդանյանն ու Արթուր Սարկիսովը:

Նմանատիպ նյութեր