1353 դիտում
23:54 10-06-2020
Հյուրասրահում անկեղծությունն է. Կարեն Պետրոսյան
[b]Այսօրվա հյուրս Արցախի հանրային հեռուստատեսության «Օր լրատվական» ծրագրի գլխավոր ռեժիսոր Կարեն Պետրոսյանն է։
[/b]
[b]-Երեք բառ, որ հաճախ օգտագործում եք...[/b]
-«սե կյամ», «հա լյավ», «կլոխս ցավումա»։
[b]-Սկզբունք, որին երբեք չեք դավաճանում...[/b]
- Պատասխանատու եղեք ձեր խոսքերի եւ արած գործերի համար եւ հավատարիմ եղեք մարդկանց, սկզբունքներին, ընտրությանը։
[b]-Անծանոթի աչքերում ի՞նչ եք ուզում տեսնել...[/b]
-Հոգու պարզություն
[b]-Երկու «ինչո՞ւ» Ձեր կողմից...[/b]
-Ինչու՞ 21-դարում դեռ կան անբուժելի հիվանդություններ:
Ինչու՞ մարդիկ չեն սովորում ապրել սիրո եւ համերաշխության մեջ՝ առանց պատերազմների։
[b]-Ինչ-որ մեկին կարոտո՞ւմ եք...[/b]
-Ընտանիքիս, հատկապես փոքրիկ հրաշքիս՝ Տեոնային։
[b]-Ձեր մեջ ուրիշ Կարեն կա՞...[/b]
-Ես էությամբ մարդամոտ եմ, աշխատանքիս, ընկերներիս նվիրված մարդ եմ։ Համարյա չգիտեմ «ոչ» բառը, միշտ պատրաստ եմ դիմացինիս աջակցելու։ Սակայն անարդարություն չեմ սիրում, ահա այդ ժամանակ իմ մեջ արթնանում է ուրիշ՝ բոլորին այնքան անծանոթ թվացող Կարենը։ Մարդիկ պետք է սովորեն գնահատել ու չչարաշահել իրենց նկատմամբ ցուցաբերած բարությունը։
[b]-Արտահայտություն, որն անբաժան է ձեզնից…[/b]
-«Լյավ ինինք»։
[b]-Հատկանիշ,որը կուզեք չունենալ…[/b]
-Չափից դուրս պերֆեկցիոնիստ եմ։
[b]-Եթե ունենաք մի թռչուն, որը երազանքներ է իրականացնում…[/b]
-Առողջություն կցանկայի աշխարհի բոլոր մանուկների համար։
-[b]Ժպիտը որպես դիմակ օգտագործո՞ւմ եք…[/b]
-Ամեն ինչում անկեղծ եմ ու դիմակներ չեմ կրում։
[b]
-Ընկերների մասին...[/b]
-Երջանիկ մարդ է նա, ով ընտանիքից, ծնողներից բացի, եղբայրների կողքին թիկունքում կանգնած ունի նվիրված ընկերներ։
-[b]Ինչի՞ց եք հիասթափվում...[/b]
-Ստախոս եւ կեղծավոր մարդկանցից։
[b]-Ամենաշատն ո՞ւմ եք սիրում...[/b]
-Մարդ ամենաշատը պետք է իրեն սիրի։ Եթե քեզ չսիրես ու «ցուցակում» վերջին տեղը քեզ հատկացնես, երբեք չես կարող լինել երջանիկ կամ երջանկացնես որեւէ մեկին։
[b]-Ո՞վ է Ձեզ ոգևորում։[/b]
-Կինս՝ նա ամենից առաջ իմ ընկերն է։ Ինքն իմ մեջ ինձանից վստահ է։ Երբ կանգնում եմ որեւէ դժվարության առաջ, վստահ ասում է. «Դու կարող ես...»
[b]-Եթե ունենաք երեք ձեռք, երրորդով ի՞նչ կանեք։[/b]
-Կհասցնեմ մի գործ էլ անել։
[b]Զրույցը՝ Վովա Արզումանյանի [/b]
Նմանատիպ նյութեր
2451 դիտում
23:45 17-04-2022
Համատարած կեղծավորության այս միջավայրում ամենաուժեղ զենքն անկեղծությունն է. Կարեն Վրթանեսյան
4369 դիտում
12:27 14-05-2023
Ռուբեն Հակոբյանը՝ «Երկրի հյուրասրահում»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
805 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
640 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
751 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված