2454 դիտում
23:45 17-04-2022
Համատարած կեղծավորության այս միջավայրում ամենաուժեղ զենքն անկեղծությունն է. Կարեն Վրթանեսյան
«հակաՀայաստանի պառակտիչ քարոզչության արդյունավետության նախադրյալներից մեկն այն է, որ ՀՀ գոյության 30 տարվա ընթացքում ասպարեզում եղած և ոչ մի ուժ, ոչ մի գործիչ այսօր էլ չի ուզում հնարավորինս անկեղծորեն հաղորդակցվել հանրության հետ»։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
«Ոչ մի ուժ, ոչ մի գործիչ չի փորձում անկեղծ ընդունել իր գործած սխալները, մեղքերը և բաց խոսել դրանց մասին՝ մեկընդմիշտ զրկելով պառակտիչներին իրենց խաղաքարտերից։
Երբեմն այդ ուժերը / մարդիկ չեն էլ գիտակցում, որ այս կամ այն քայլը սխալ է եղել, երբեմն լավ էլ գիտակցում են, բայց իրենց թվում է՝ եթե լռեն, կանցնի, կգնա։
Այդպես չէ։
Ընդ որում ասածս ոչ միայն պայմանական «նախկիններին» է վերաբերում։ Նախկինների մեղքերը բազում են ու բազմազան, բայց նաև այն մարդիկ, որոնք դեռ երեկ Նիկոլի կողքն էին, իսկ հիմա ինչ-ինչ պատճառներով Նիկոլին քննադատում են, իրենք էլ բացարձակապես չեն շտապում հանրության հետ անկեղծանալ։
Նիկոլիզմի կառուցած ստի, մանիպուլյացիաների և ատելության թագավարության հիմքում նաև մնացած բոլորի լռությունն է, կիսաճշմարտությունները, կիսատ և մանիպուլյատիվ ակնարկները ևն։
Ասե՛ք, խոսե՛ք, դուք հանրությանը ճշմարտություն եք պարտք։
Մի՛ փորձեք մրցակցել Նիկոլի հետ ստերի ու մանիպուլյացիաների դաշտում, համատարած կեղծավորության այս միջավայրում ամենաուժեղ զենքն անկեղծությունն է»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3359 դիտում
12:46 18-10-2019
Կինոն ամենաուժեղ զենքն է, բայց մարդ չի սպանում. Մաննե
1353 դիտում
23:54 10-06-2020
Հյուրասրահում անկեղծությունն է. Կարեն Պետրոսյան
5425 դիտում
19:35 04-02-2018
Իրանի նախագահը Վաշինգթոնին մեղադրել է «անամոթ կեղծավորության» մեջ