1019 դիտում
09:49 11-06-2020
Ադրբեջանում դիմակ չկրելու պատրվակով ձերբակալում են ընդդիմադիրներին․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ադրբեջանի քաղաքական իշխանությունը թագավարակի հետ կապված բավականին խոցելի է դարձել ոչ միայն երկրի ներսում, այլև դրա սահմաններից դուրս։ Եվրոպական մի շարք երկրներում նախագահ Իլհամ Ալիևի դեմ բողոքի ակցիաներ են սկսվել։ Երկրի ներսում նույնպես իրավիճակը հարթ չէ։ Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ երկրի քաղաքական իշխանության հանդեպ թե ընդդիմադիր քաղաքական ուժերի, թե հասարակության շրջանում դժգոհությունն առավել ցայտուն է դարձել․ «Թագավարակն իրականում առիթ էր, որպեսզի քաղաքական իշխանության նկատմամբ անվստահությունն առավել ակնառու դառնա։ Եթե մինչ այդ փորձ էր կատարվում այս կամ այն կերպ լռեցնել դժգոհության ալիքը, ապա այժմ փաստացի անհնար է դառնում»։
Ադրբեջանում լայն թափ են ստացել ձերբակալությունները։ Թեև որպես պատրվակ բերվում է կարանտինային ռեժիմի խախտումը, այդ թվում՝ դիմակ չկրելը, սակայն փորձագետն ընդգծում է, որ ձերբակալվում են հիմնականում ընդդիմադիր հայացքներ ունեցող և ակտիվ գործունեություն իրականացնող անձինք։
Անդրադառնալով Նախիջևանում տիրող իրավիճակին, ռազմական փորձագետը նշեց, որ այդ տարածաշրջանում ռազմական ակտիվությունը՝ զորավարժությունները, ուսումնական վարժանքները, սկսվել են դեռևս 2019 թվականի սեպտեմբերից, երբ Նախիջևանում երկու զորավարժություն տեղի ունեցան Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությամբ։ Այդ զորավարժություններին Թուրքիայի կողմից ներգրավված էր մեծ քանակությամբ զինտեխնիկա, որն այդպես էլ մինչ օրս չի հեռացվել Նախիջևանի տարածքից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1425 դիտում
12:36 19-05-2020
Սպասարկման փակ տարածքում քաղաքացիների՝ դիմակ չկրելու համար կտուգանվի տնտեսավարողը
1227 դիտում
11:57 26-05-2020
Արարատ Միրզոյանը նախազգուշացրեց՝ դիմակ չկրելու դեպքում պատգամավորներին դուրս կհրավիրի դահլիճից
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»