211652_close_icon
views-count3851 դիտում article-date 10:37 11-06-2020

Նախատեսվում է հանել-վաճառել հողի բերրի շերտը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Մեր երկրում հողի բերրի շերտի վաճառք չի թույլատրվում, բայց այդ արգելքը կհանվի, եթե հաստատվի շրջակա միջավայրի նախարարության առաջարկած համապատասխան օրենսդրական կարգավորումների փաթեթը: Ինչքանո՞վ է ճիշտ այդ վաճառքը թույլատրելը, ի՞նչ է հուշում այլ երկրների փորձը, որևէ սահմանափակումներ չե՞ն լինելու, արդյոք, մեզ մոտ և ի՞նչ վերահսկողություն է արվելու. այս և այլ հարցերի շուրջ «ՀՀ»-ն զրուցել է շրջակա միջավայրի նախարարության հողերի և ընդերքի քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Պետրոսյանի հետ: «Մենք լայնածավալ քննարկումներ ենք արել, խնդիրը վերլուծել ենք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների հետ, գրություններ ենք ուղղել նրանց, թվեր ստացել: Դրանք հավաստել են, որ ապօրինի վաճառք այսպես թե այնպես կա: Մենք ուզում ենք բերել դա օրինական դաշտ և բնօգտագործման վճար սահմանել»,-ասաց Նաիրա Պետրոսյանը: ՇՄ նախարարությունը նախատեսում է նաև իրականացնել օրենսդրական կարգավորումներ, որոնց արդյունքում հնարավոր կլինի իրականացնել հողի բերրի շերտի հանումն ու օգտագործումը, ինչպես նաև վաճառքը գյուղատնտեսական և հատուկ պահպանվող տարածքների բնապահպանական հողերից (ոչ միայն ընդերքօգտագործման և շինարարական տարածքների հողերից): Եվ բնության հատուկ պահպանվող տարածք նշվում է «Սևան» ազգային պարկը: Ինչի՞ մասին է խոսքը, այս տարածքի՞ց էլ կարող են բուսահող հանել և վաճառել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր