30685 դիտում
14:06 11-06-2020
Կարելի է բջջայինով նկարել ՃՈ կանոնների խախտումը. Վարչապետն առաջարկեց ներառել նաև դիմակ չկրելու դեպքը
Կառավարությունն այսօրվա նիստում սահմանեց պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում (բջջային հավելված) գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսական և տարեկան առավելագույն քանակը, ինչպես նաև բջջային հավելվածի միջոցով արձանագրվող իրավախախտման տեսակները:
Ըստ այդմ նշվում է, որ պետական սեփականու¬թյուն հանդիսացող հատուկ մշակված համակարգում (բջջային հավելված) գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ ամսական կարող է ներկայացվել առավելագույնը 3, իսկ տարեկան առավելագույնը 30 էլեկտրոնային հաղորդում:
Հարցը ներկայացրեց ՀՀ ոստիկանապետը Վահե Ղազարյանը՝ նշելով, որ այս որոշման նպատակը ճանապարհային կանոնների խախտումները նաև բջջային հավելվածի միջոցով քաղաքացիների կողմից արձանագրելու հնարավորություն տալն է: Բջջային հավելվածը հասանելի կլինի ՀՀ-ում մշտապես բնակվող անձանց համար:
«Հավելվածի միջոցով ստացված նյութի հիման վրա վարչական վարույթն իրականացվելու է, եթե այն հնարավորություն կտա ներկայացնելու իրավախախտման ամրագրված ֆիզիկական անձին իրավախախտման գործիք հանդիսացող տրանսպորտային միջոցի համարանիշը, իրավախախտումն ամրագրելու վայրն ու ժամանակը, բացի այդ տեսանյութը պետք է ուղարկված լինի առցանց ռեժիմով այդ նպատակով ստեղծված էլեկտրոնային հարթակին:
Ըստ նախագծի, ամսական մեկ օգտատիրոջ կողմից մեկ տրանսպորտային միջոցի վերաբերյալ կարող է ներկայացվել առավելագույնը 3, իսկ տարեկան՝ 30 հաղորդում: Բջջային հավելվածի միջոցով հնարավոր կլինի արձանագրել առավել հաճախակի հանդիպող և սովորական քաղաքացու համար տեսանելի 12 տեսակի իրավախախտում:
Դրանցից են հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, կանգառի կայանման կանոնները խախտելը, լուսացույցի ազդանշանին չենթարկվելը, ավտոմեքենայից աղբ նետելը և այլն»,- ասաց ոստիկանապետը:
Նշվեց, որ ներկայումս տեխնիկական սարքերի միջոցով ճանապարհային երթևեկության կանոնների պահանջները չպահպանելու համար վարչական իրավախախտումներն արձանագրվում են միայն Երևան քաղաքում, այն էլ ոչ բոլոր հատվածներում, ինչի արդյունքում զգալի թվով իրավախախտումներ մնում են լատենտային:
Որոշման նախագծի ընդունմամբ կբարձրանա ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը, քանի որ վարորդը կխուսափի իրավախախտումներ կատարելուց ոչ միայն այն վայրերում, որոնք վերահսկվում են ստատիկ տեղադրված տեխնիկական միջոցներով, այլ նաև չվերահսկվող ճանապարհներին՝ ելնելով իր արարքը բջջային հավելվածով արձանագրվելու կանխավարկածից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց ցանկում ավելացնել նաեւ ավտոմեքենայում 2-ից ավելի մարդ լինելու դեպքում՝ դիմակ չկրելու դեպքը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ այդտեղ մարդու անձնական կյանքի իրավունքի հետ կապված խնդիր կա:
Արդարադատության նախարարը խոստացավ ևս մեկ անգամ ուսումնասիրել խնդիրը, որպեսզի դիմակ չկրելը նույնպես ներառվի արձանագրվող դեպքերի ցանկում:
Նմանատիպ նյութեր
1425 դիտում
12:36 19-05-2020
Սպասարկման փակ տարածքում քաղաքացիների՝ դիմակ չկրելու համար կտուգանվի տնտեսավարողը
1227 դիտում
11:57 26-05-2020
Արարատ Միրզոյանը նախազգուշացրեց՝ դիմակ չկրելու դեպքում պատգամավորներին դուրս կհրավիրի դահլիճից
1016 դիտում
09:49 11-06-2020
Ադրբեջանում դիմակ չկրելու պատրվակով ձերբակալում են ընդդիմադիրներին․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
913 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
940 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի