9747 դիտում
23:40 11-06-2020
Պարետը նոր որոշում է ստորագրել Իրանի հետ գործող սահմանափակումների վերաբերյալ
Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ հունիսի 11-ին, նոր որոշում է ստորագրել, որով ուժը կորցրած է ճանաչել ապրիլի 3-ի իր որոշման 2-րդ և 3-րդ կետերը։
Նշված կետերը սահմանում են․ «․․․2․ Ընդունել ի գիտություն Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բոլոր տեսակի ապրանքների փոխադրումն (արտահանում, ներմուծում, տարանցում) իրականացվում է հաշվի առնելով «Մեղրի» անցումային կետի բացթողումային հնարավորությունները և փոխադրվող ապրանքատեսակների չափաքանակներն ու առանձնահատկությունները»։
«․․․3. Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բոլոր տեսակի ապրանքների փոխադրումն (արտահանում, ներմուծում, տարանցում) իրականացվում է հետևյալ եղանակներով.
ա) փոխաբեռնման ենթակա ապրանքները փոխաբեռնվում են կամ Մեղրիի անցումային կետի տարածքում կամ «Ագարակ Տերմինալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մաքսային հսկողության տարածքում,
բ) փոխաբեռնման ոչ ենթակա ապրանքների փոխադրումը թույլատրվում է Պետական եկամուտների կոմիտեի գրավոր համաձայնությամբ, իսկ տեղաշարժը Հայաստանի Հանրապետության տարածքով և բեռնաթափումից հետո տրանսպորտային միջոցի վերադարձն Իրանի Իսլամական Հանրապետություն համակարգվում և հսկվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ցուցումներն ու առաջարկությունները»։
Վերոնշյալ կետերը այլևս չեն գործում։
Այսօր ստորագրված որոշումից պարզ է դառնում, որ փոփոխություններ են կատարվել Իրանի հետ որոշակի ապրանքների արտահանման և ներմուծման ժամանակ գործող սահմանափակումներում։ Թե ինչպես է իրականացվելու ապրանքների ներմուծումը և արտահանումը հետագայում՝ հայտնի չէ։
Նմանատիպ նյութեր
12844 դիտում
15:11 31-03-2020
Պարետը չեղարկել է Չարենցավանում սահմանափակումների վերաբերյալ որոշումը
26478 դիտում
15:00 28-07-2020
Նոր որոշմամբ ինքնամեկուսացումից կարող են ազատվել հետեւյալ անձինք. պարետը նոր որոշում է ստորագրել
Այս բաժնից
775 դիտում
14:30 26-10-2024
«Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամների թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել
1240 դիտում
14:21 26-10-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի
1213 դիտում
12:27 26-10-2024
Իրանի օդային տարածքն արդեն բաց է, իսկ բնակչության զգալի հատվածը չի էլ «նկատել», թե ինչ է տեղի ունեցել. Ոսկանյան