12847 դիտում
15:11 31-03-2020
Պարետը չեղարկել է Չարենցավանում սահմանափակումների վերաբերյալ որոշումը
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ընդունել, որով չեղարկել է Չարենցավանում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ ավելի վաղ հրապարակված [url=https://www.gov.am/files/docs/3983.pdf]որոշումը[/url]։ Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում։
Չարենցավանում սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշման հետ կապված «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը․
«Հարգելինե՛րս, հայտնում եմ, որ ՀՀ պարետատունն ունի իրավիճակի զարգացման ամենատարբեր սցենարների համար նախատեսված գործողությունների պլան, և մասնավորապես Չարենցավանի մասով՝ ունենք մշակված և նախանշված հստակ համալիր գործողությունների ծրագիր, որը կգործարկվի՝ ըստ անհրաժեշտության:
Խնդրում եմ ընդունել ի գիտություն՝ քիչ առաջ հրապարակված պարետատան որոշումը տեխնիկական սխալի սպրդման արդյունք էր, որի առիթով հայցում ենք ձեր ներողամտությունը:
Իրավիճակի զարգացման հետ կապված՝ հնարավոր նոր սահմանափակումների կիրարկման պարագայում, կտրվի լրացուցիչ պաշտոնական տեղեկատվություն:
Խնդրում եմ հետևել պարետատան ցուցումներին և տեղեկատվություն ստանալ բացառապես պաշտոնական տեղեկատվության աղբյուրներից:
Առո՛ղջ եղեք»,- գրել է մարզպետը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
9747 դիտում
23:40 11-06-2020
Պարետը նոր որոշում է ստորագրել Իրանի հետ գործող սահմանափակումների վերաբերյալ
900 դիտում
10:55 29-12-2022
Արցախում այսօր ուժի մեջ կմտնի հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումների մասին որոշումը
5449 դիտում
11:13 23-02-2017
Թրամփը չեղարկել է հանրային դպրոցներում տրանսսեքսուալների կողմից զուգարանն ընտրելու մասին նախկին որոշումը
Այս բաժնից
622 դիտում
14:33 26-10-2024
Կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ երկխոսությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ավստրիայի օրվա առթիվ
829 դիտում
14:30 26-10-2024
«Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամների թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել
1309 դիտում
14:21 26-10-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի