2513 դիտում
10:13 12-06-2020
Հայ-չինական հարաբերությունները հնարավոր է զարգացնել․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Չինաստանում ընդունված «Քաղաքացիական կոդեքսը» հավակնում է ուղեցույց դառնալ երկրում ապրող բոլոր մարդկանց համար՝ սկսած նրանց ծննդյան օրից մինչեւ մահ։ Այստեղ խոսվում է մարդու իրավունքներն ամրապնդելու մասին: Այն անդրադառնում է ընտանեկան կյանքում հավասարությանը, անհատների ունեցվածքի պահպանությանը, բնակիչների տվյալների պաշտպանությանը, խոսվում է սեռական ոտնձգությունների դեմ պայքարը խստացնելու, բնապահպանական խնդիրներին առավել ուշադրություն դարձնելու և այլ հարցերի մասին։
«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար, Մեծ Բրիտանիայի չինագիտության ասոցիացիայի անդամ, քաղաքական գիտությունների թեկնածու Մհեր Սահակյանը «ՀՀ»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս տարի Չինաստանի համար շատ կարևոր տարի է, քանի որ երկրի հեռահար նպատակներից մեկն է մինչև Չինաստանի կոմունիստական կուսակցության ստեղծման 100-ամյակը՝ 2021 թվականը, հասարակության համար ապահովել բարեկեցիկ կյանք և հաղթահարել աղքատությունը։ «Այս տարին դժվար սկսվեց չինական տնտեսության համար, քանի որ կորոնավիրուսի պատճառով այն մի քանի ամիս կաթվածահար վիճակում էր»,- ասաց նա։
Անդրադառնալով հայ-չինական հարաբերություններին, Մ. Սահակյանը նկատեց, որ դրանք հնարավոր է զարգացնել թե՛ ռազմարդյունաբերության, թե՛ այլ ոլորտներում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3024 դիտում
14:26 31-01-2017
Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն պատրաստ է զարգացնել հայ-ճապոնական հարաբերությունները
5649 դիտում
14:05 13-04-2018
ՀՀ Նախագահը չինական ընկերության ղեկավարի հետ խոսել է հայ-չինական բարձր մակարդակի հարաբերությունների մասին
Այս բաժնից
985 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1081 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»