982 դիտում
13:46 12-06-2020
ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանություն՝ Ռուբեն Մելիքյանին եւ այլ անձանց բերման ենթարկելու առնչությամբ
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին Ազգային ժողովի դիմացից քաղաքացիական ակցիաներ իրականացնող Ռուբեն Մելիքյանին եւ մի շարք այլ անձանց բերման ենթարկելու առնչությամբ։
Այս մասին հատնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։
Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաեւ այդ առնչությամբ Ոստիկանությունում կազմված փաստաթղթերը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
574 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք
583 դիտում
18:11 18-10-2024
ՔԿԾ-ի և Հայաստանի ազգային գրադարանի միջև կնքվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր