3558 դիտում
21:30 12-06-2020
Իտալիայում հարցաքննելու են երկրի վարչապետին. նրան մեղադրում են համավարակի ժամանակ անփութության համար. Aravot.am
[url=https://www.aravot.am/2020/06/12/1117229/?fbclid=IwAR38f54DLGm1DrEIRZKEhOri2aHOa7wFoj5cjDhw2QmfvTStoaj58dyVPb4]Aravot.am[/url]-ը գրում է. Իտալիայի Բերգամո քաղաքում, որն ամենաշատն է տուժել կորոնավիրուսից, հարցաքննելու են երկրի վարչապետ Ջուզեպպե Կոնտեին, քանի որ Covid-19-ի հետևանքով մահացածների հարազատները կառավարությանը մեղադրել են անփութության համար և հետաքննություն պահանջել: Կոնտեն հայտարարել է, որ վախենալու պատճառ չունի:
Մահացածների հարազատները կարծում են, որ Բերգամոյում և կորոնավիրուսի բռնկման հիմնական էպիկենտրոններում անհրաժեշտ էր ավելի վաղ կարանտին սահմանել: Քաղաքի դատախազությունը 50 իրավաբանական բողոք է ստացել Noi Denunceremo հասարակական կազմակերպությունից, որին անդամակցում են մահացածների հարազատները:
Նրանք կարծում են, որ Լոմբարդիայի երկու քաղաքները՝ Ալցանո-Լոմբարդո և Նեմբրո, պետք էր կարմիր գոտի հայտարարել կորոնավիրուսի հայտնաբերումից անմիջապես հետ: Իտալիայում սա առաջին խմբային հայցն է՝ համավարակի հետ կապված: Դատախազությունը վարչապետից բացի հարցաքննելու է նաև ներքին գործերի և առողջապահության նախարարներին: Դատախազները պետք է որոշեն՝ արդյոք կան հիմքեր հանցավոր անփութության մեղադրանք սահմանելու համար:
Կորոնավիրուսի տարածումը Եվրոպայում սկսվել է Լոմբարդիայից, Իտալիայում համավարակի հետևանքով մահվան կեսերից ավելին գրանցվել է հենց այս շրջանում: Հունիսի 12-ի դրությամբ Իտալիայում կորոնավիրուսի հաստատված դեպքեի թիվը գերազանցել է 236 հազարը, երկիրը մահացության թվերով չորրորդ տեղում է (ավելի քան 34 հազար մահ):
Նմանատիպ նյութեր
52670 դիտում
12:03 30-04-2018
Փաշինյանը՝ Վանո Սիրադեղյանի վերադարձի ու Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու մասին. aravot.am
Այս բաժնից
1177 դիտում
22:37 02-02-2025
United Airlines ավիաընկերության Հյուսթոն-Նյու Յորք չվերթի ուղևորները տարհանվել են շարժիչի խափանման պատճառով
1219 դիտում
22:12 02-02-2025
Հռոմի պապը երիտասարդ ուկրաինացիներին կոչ է արել «մերժել պատերազմը» և «ներել»
1234 դիտում
20:11 02-02-2025
Թբիլիսիի առևտրի կենտրոնի մոտ բողոքի ցույցի ընթացքում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանների միջև