2365 դիտում
11:12 13-06-2020
Ընդդեմ COVID-19-ի․ Արցախի նախագահին առընթեր ստեղծվել է մասնագիտական աշխատանքային խումբ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 12-ին ստորագրել է կարգադրություն, որի համաձայն՝ հանրապետության բժշկական հաստատությունների և առողջապահության ոլորտի այլ պատասխանատուների ընդգրկմամբ Նախագահին առընթեր ստեղծվել է մասնագիտական աշխատանքային խումբ՝ հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակի դեմ պայքարում ծագած խնդրահարույց հարցերը քննարկելու և նախագահին առաջարկություններ ներկայացնելու նպատակով:
Այսօր խմբի անդամների մասնակցությամբ ԱՀ նախագահ Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են համաճարակի տարածման ինտենսիվության պարագայում արագ թեստավորման արդյունավետությանը, վարակի ռիսկի նվազեցմանը, ըստ հիվանդության ծանրության աստիճանի՝ հիվանդների տարբերակմանը, նրանց տեղավորմանն ու բուժմանը, ինչպես նաև դրանցից բխող անելիքների արդյունավետ կազմակերպմանն առնչվող հարցեր:
Նախագահը, կարևորելով քաղաքացիների առողջության պահպանումը, ոլորտի պատասխանատուներին հորդորել է ցուցաբերել հետևողական աշխատանք՝ միտված ստեղծված իրավիճակը պատվով հաղթահարելուն:
Խորհրդակցության ավարտին երկրի ղեկավարը ներկաներին տվել է խնդրահարույց հարցերն արագ ուսումնասիրելու և դրանց շուրջ մասնագիտական առաջարկներ ներկայացնելու հանձնարարականներ:
Նմանատիպ նյութեր
5407 դիտում
20:46 26-10-2016
Տեղի է ունեցել ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը
2449 դիտում
18:26 09-01-2017
Ստեղծվել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհուրդ
Այս բաժնից
1177 դիտում
22:37 02-02-2025
United Airlines ավիաընկերության Հյուսթոն-Նյու Յորք չվերթի ուղևորները տարհանվել են շարժիչի խափանման պատճառով
1219 դիտում
22:12 02-02-2025
Հռոմի պապը երիտասարդ ուկրաինացիներին կոչ է արել «մերժել պատերազմը» և «ներել»
1234 դիտում
20:11 02-02-2025
Թբիլիսիի առևտրի կենտրոնի մոտ բողոքի ցույցի ընթացքում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանների միջև