2969 դիտում
16:34 13-06-2020
Արցախում կավարտվի Մոր և մանկան առողջության պահպանման նոր կենտրոնի շենքերի շինարարությունը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը քաղաքաշինության և առողջապահության նախարարների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտում կառուցվող Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի շինհարթակ:
Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկրի ղեկավարը նշել է, որ, հաշվի առնելով հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թվի ինտենսիվ աճը, համավարակի դեմ պայքարի կանոնները խստացնելուն զուգահեռ՝ անհրաժեշտ է նաև առողջապահական համակարգը պատշաճ պատրաստվածության բերելու ուղղությամբ շտապ քայլեր ձեռնարկել:
Նախագահի խոսքով՝ տեղի ունեցած շահագրգիռ քննարկումների արդյունքում որոշվել է կարճ ժամկետներում ավարտել Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման նոր կենտրոնի ու նրա հարակից տեղամասային պոլիկլինիկայի համար նախատեսված կիսակառույց շենքերի շինարարությունը և, համավարակի հնարավոր մեծ տարածման դեպքում, դրանք ամբողջությամբ ծառայեցնել հիվանդների տեղավորմանն ու բուժմանը:
Խնդրի լուծման նպատակով նախագահ Հարությունյանը համապատասխան հանձնարարականներ է տվել քաղաքաշինության և առողջապահության նախարարներին՝ ինչպես շինարարական ռեսուրսների կենտրոնացման, այնպես էլ բուժսարքավորումների և մահճակալների տեղադրման առումներով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
442 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
463 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1072 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN