1312 դիտում
18:26 13-06-2020
Արմեն Աշոտյան. Մենք կարողացանք Հայաստան-ԵՄ հարաբերությունները CEPA-ով նախատեսված նոր մակարդակի վրա բարձրացնել
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հայաստան-ԵՄ խորհրդարանական հարաբերությունների մասին այս օրերին շատ խոսվեց։ Այս ուղղությամբ պարգեւավճարիստների արձանագրած ողջ ձախողումն ընդգծելու համար հիշեցնեմ, թե ինչպիսի լավ ժառանգություն էին ստացել իրենք Արցախի հարցով 2017-2019 թթ ԵՄ-ի խորհրդարանական աշխատանքի արդյունքում, երբ այս ուղղության աշխատանքները ղեկավարելու պատիվը վերապահված էր ինձ, իմ գործընկերների հետ միասին։
1. 21.12.2017 Երեւան
ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստում ընդունված եզրափակիչ հայտարարությունը եւ առաջարկությունները, կետ 29. «Վերահաստատում է իր անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ 2009 թ. հիմնարար սկզբունքներին, ինչպես նշված է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաբանում. այն է՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, պետությունների տարածքային ամբողջականությունը եւ ժողովուրդների հավասար իրավունքներն եւ ինքնորոշման իրավունքը...»։
2. 27.10.2018 Ստրասբուրգ
ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 1-ին նիստում ընդունված եզրափակիչ հայտարարություն, կետ 30
«Վերահաստատում է իր անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ 2009թ. հիմնարար սկզբունքներին, ինչպես նշված է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաբանում, այն է՝ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից ձեռնպահ մնալը, պետությունների տարածքային ամբողջականությունը եւ ժողովուրդների հավասար իրավունքներն եւ ինքնորոշման իրավունքը եւ իր գոհունակությունն է հայտնում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղությամբ գործադրած ջանքերի համար»։
Ի դեպ, 2018-ի ավարտին, թեպետ մեզ մոտ արդեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների տենդն էր սկսվում, իմ եւ գործընկերոջս՝ Սաջաթ Քարիմի, ջանքերով մենք կարողացանք Հայաստան-ԵՄ հարաբերությունները CEPA-ով նախատեսված նոր մակարդակի վրա բարձրացնել։ Փաստորեն, 2018 հոկտեմբերի նիստն այս ձեւաչափով վերջինն էր»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
982 դիտում
20:05 26-01-2024
Հայաստանը պատրաստ է նոր մակարդակի բարձրացնել Հնդկաստանի հետ բարեկամական հարաբերությունները․ Միրզոյան
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին