4128 դիտում
14:38 14-06-2020
Մենք չենք բացառում, որ հենց վաղը առավոտյան արտահերթ նիստով կարող է ԱԺ բերվել Գագիկ Ծառուկյանի անձեռնմխելիության հարցը. Շաքե Իսայան
[url=https://www.tert.am/am/news/2020/06/14/Isayan-shake/3317093]Tert.am[/url]-ը գրում է. Մենք չենք բացառում, որ հենց վաղը առավոտյան արտահերթ նիստով կարող է ԱԺ բերվել Գագիկ Ծառուկյանի անձեռնմխելիության հարցը և դիտարկվել: Այս գործողությունների հետևում ընկած է այդ հարցը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը՝ խոսելով ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող գործողությունների, հարցաքննման և խուզարկման մասին:
«Մեր հայտնի նիստի հայտարարությունից հետո մեր բոլոր ընտրատեղամասերում և հատկապես Գեղարքունիքի մարզում բոլորի տները մտել են, լուսադեմին և խուզարկել, թիվը հստակ չեմ հիշում, թե քանի հոգու են բերման ենթարկել, առգրավվել են անգամ երեխաների հեռախոսները: Չգիտեմ՝ ինչ հիմք են ունեցել, միայն դատարանի թուղթ են ներկայացրել: Սա քաղաքական հետապնդում է»,- ասաց նա:
Պատգամավորը ավելացրեց, որ այստեղ կազմակերպված հավաք տեղի չի ունենում, պարզապես, երբ մամուլում հայտնվել են տեղեկություններ, որ Ծառուկյանին հարցաքննության են կանչել, ժողովուրդը ինքնաբուխ հավաքվել է: Ըստ նրա՝ այս ամենը պատասխանն է իշխանության նախաձեռնած գործողություններին, առ այն, որ Ծառուկյանը իշխանության ձախողումների մասին չբարձչաձայնի:
Նմանատիպ նյութեր
1253 դիտում
09:01 21-04-2021
Իշխանությունները մտադիր են արտահերթ նիստով քննարկել ԸՕ ընդլայնված փաթեթը․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
412 դիտում
16:39 25-10-2024
Բագրատ Սրբազանի աջակիցները ՀՀ նախագահի նստավայրի առջեւ բողոքի ակցիա են իրականացնում
367 դիտում
16:21 25-10-2024
Տեղի է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության 4-րդ հանդիպումը քաղհասարակության ներկայացուցիչների հետ
439 դիտում
15:59 25-10-2024
Մոտ ապագայում կորոշենք, թե ինչ մակարդակով Հայաստանը ներկայացված կլինի COP29-ին. փոխարտգործնախարար