1263 դիտում
18:45 16-06-2020
Արցախի «Արդարություն» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ
Արցախի «Արդարություն» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Ինչպես գիտեք, հունիսի 10-ից ԱԺ « Արդարություն» խմբակցությունը մասնակցում է 2019 թվականի պետական բյուջեյի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը։
Ցավով պետք է նշենք, որ Աժ-ում բարձրացրած մեր հարցերը հաճախ «փշերով» է ընդունվում, իսկ երբեմն որոշ պատգամավորներ իրենց վրա են վերցնում կառավարությանը հասցեագրած մեր հարցերին պատասխանողի «դժվարին դերակատարությունը»։
Սիրելի՛ հայրենայկիցներ,
Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը առ այն, որ ԱԺ-ում թույլ չենք տալու որևէ ձևական քննարկում, հետևելու ենք իշխանությունների կողմից իրականացված յուրաքանչյուր ծրագրի օրինականությանը և արդյունավետությանը, ամեն ինչ անելու ենք թույլ չտալու բյուջեյի միջոցների ոչ հասցեական և ոչ նպատակային օգտագործումը։
Կոչ ենք անում ԱԺ մեր որոշ գործընկերներին գործել բացառապես Ազգային Ժողովի կանոնակարգ սահմանադրական և Ազգային ժողովի աշխատակարգ օրենքների դրույթներին համապատասխան։»։
Նմանատիպ նյութեր
3330 դիտում
22:22 21-01-2020
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ
1739 դիտում
11:58 29-11-2021
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցությունը հայտարարություն է տարածել
Այս բաժնից
829 դիտում
17:24 21-12-2024
Գերմանիայում սուգ է հայտարարվել
565 դիտում
16:21 21-12-2024
Պենտագոնը փորձարկել է 2 հրթիռ, որոնք կփոխարինեն հնացած ATACMS-ներին. Breaking Defence