211652_close_icon
views-count2776 դիտում article-date 09:13 17-06-2020

Արցախում խստացվում են կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Նոր կորոնավիրուսի համավարակի կանխարգելման, դրա դեմ պայքարի ուժեղացման խնդիրը շարունակում է Արցախի իշխանությունների առաջնահերթությունների շարքում մնալ և դրսևորվել նորանոր զարգացումներով: Եթե արտակարգ իրավիճակը երկրում երկարաձգվել է ևս մեկ ամսով և պարետի որոշմամբ ընդլայնվել է սահմանափակումների կարգը՝ հաշվի առնելով առանձին բնակավայրերում կորոնավիրուսով հիվանդանալու վերջին դեպքերը, որոնք կարող են համավարակի տարածման աղբյուր դառնալ, ապա նման պարագայում միանգամայն տրամաբանական է ԱՀ ղեկավար Արայիկ Հարությունյանի կողմից՝ նախագահին առընթեր մասնագիտական աշխատանքային խմբի ստեղծումը: Ըստ Ա. Հարությունյանի, խումբը ներկա փուլում կզբաղվի երկրում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմամբ, պայքարի միջոցառումների մշակմամբ և արդյունավետ իրականացմամբ, ,քանի դեռ համաճարակի դրսևորման վարքագիծը աշխարհում անորոշ է մնում և աղետի դեմ համատեղել է պետք բոլոր ուժերըե: Հետագայում խումբը, որի կազմում ընդգրկված են բժշկական հաստատությունների և ոլորտի պատասխանատուներ, փորձառու մասնագետներ, բնակչության առողջության պահպանմամբ պայմանավորված, հանդես կգա մասնագիտական առաջարկություններով, կոնկրետ ծրագիր կմշակի՝ միտված համակարգում արմատական բարեփոխումների իրագործմանը: ԱՀ ղեկավարն ավելորդ չի համարում ընդգծել, որ հանրապետությունում աստիճանաբար ներդրվելու է բնակչության անվճար բուժսպասարկում, ինչը ներառված է նախագահի նախընտրական ծրագրում: Գործընթացը սկսված է և համապատասխան կառույցների ղեկավարներն արդեն ձեռնամուխ են եղել աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր