211652_close_icon
views-count13273 դիտում article-date 18:24 17-06-2020

Հանրապետության խոշորագույն բժշկական հաստատության՝ «Էրեբունի» ԲԿ գլխավոր տնօրեն Հարություն Քուշկյանի հետ է հանդիպել նախագահ Արմեն Սարգսյանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումներն առողջապահական ոլորտի մասնագետների հետ՝ մեր երկրում կորոնավիրուսի համավարակի տարածման ու կանխարգելման հնարավորությունները քննարկելու նպատակով: Նախագահ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրապետության խոշորագույն բժշկական հաստատության՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակին, դրա կանխարգելման հնարավորություններին ու հաղթահարման ուղիներին: Հարություն Քուշկյանը տեղեկացրել է իր ղեկավարած բժշկական հաստատության կողմից Covid- 19-ի դեմ պայքարում իրականացված և իրականացվող աշխատանքների, ձեռնարկված միջոցառումների մասին, ինչպես նաև ներկայացրել իր մոտեցումներն ու առաջարկները համավարակի կանխարգելման վերաբերյալ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր