985 դիտում
09:32 18-06-2020
ՓՄՁ ոլորտի տարբեր ներկայացուցիչներ սնանկացման եզրին են. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ-ում արտակարգ դրությունը շարունակվում է արդեն երեք ամսից ավելի, համավարակային վիճակը՝ ավելի երկար, ինչը, բնականաբար, ուղղակիորեն իր ազդեցությունն է ունենում ոչ միայն երկրի ընդհանուր բարոյահոգեբանական մթնոլորտի, այլև առաջին հերթին տնտեսության վրա։
«Փաստ» թերթի հետ զրույցում մի քանի գործարարներ, մասնավորաբար ՓՄՁ ոլորտի տարբեր ներկայացուցիչներ նշել են, որ իրենց մատուցած ծառայություններն այլևս չեն արդարացնում իրենց, ավելին՝ իրենք գրեթե գտնվում են սնանկացման եզրին։
Ձեռներեցներն աշխատանքից չեն ազատել իրենց աշխատակիցներին՝ հասկանալով ստեղծված էքստրեմալ պայմանները, սակայն իրենց բիզնեսը գրեթե ամբողջովին հայտնվել է փակման եզրին, մարդիկ այսօր անգամ վարձակալության և հարկային պարտականություններն իրականացնելու խնդիր ունեն, իսկ հակաճգնաժամային միջոցառումները որևէ արդյունք չեն տալիս, որևէ նպատակայնություն չունեն։
Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով՝ նույնիսկ սննդամթերքի վաճառքով զբաղվող խանութներում ու սուպերմարկետներում առևտուրը կրճատվել է մոտ 60-70 տոկոսով։ Սեփականատերերը դժգոհում են, որ հիմնականում վաճառվում են առաջին անհրաժեշտության ապրանքներ:
Շղթայական ռեակցիայով, բնականաբար, նույն վիճակն է սննդամթերք արտադրողների մոտ: Բնականաբար, առավել տուժած հայտնի ոլորտների մասին խոսելն ավելորդ է:
Իսկ ահա, որպես օրինակ, արագ սննդի հայտնի ցանցերից մեկի պարագայում տեղեկություն ունենք, որ իր կետերից յուրաքանչյուրը ժամանակին ունենում էր միջինը 800-900 հազար դրամի շրջանառություն, իսկ հիմա՝ հազիվ 200-300 հազարի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1181 դիտում
08:53 01-07-2014
ՀԷՑ-ը՝ սնանկացման եզրին․ ՀԺ
7453 դիտում
11:51 12-09-2014
Սնանկացման եզրին կանգնած Փայլակ Հայրապետյանն այլևս Աշոտ Սուքիասյանի հետ առերեսվելու ցանկություն չունի
Այս բաժնից
985 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1081 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»