211652_close_icon
views-count1833 դիտում article-date 10:27 18-06-2020

ԱՄՆ Դենվեր քաղաքում անկարգություններից վնասված հայկական խաչքարը կվերականգնվի․ «Հայաստանի Հանրապետություն»

«ԱՄՆ-ի Մինեապոլիս քաղաքում մայիսի 25-ին ոստիկանի կողմից Ջորջ Ֆլոյդի սպանության հետևանքով բողոքի ալիք տարածվեց երկրով մեկ: Բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների, որի պատճառով ԱՄՆ մի շարք քաղաքներում հայտարարվեց պարետային ժամ։ Միացյալ Նահանգներում տիրող իրավիճակի և հայ համայնքի խնդիրների մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակիցը զրուցել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի հետ: «Ինչպես ԱՄՆ այլ քաղաքացիների, այնպես էլ Միացյալ Նահանգների հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությունը խաղաղ ցույցերին հիմնականում պայմանավորված է ռասայական խտրականության դեմ պայքարով, ինչը ընդհանրական առումով բոլոր մասնակիցների շարժառիթն է։ Հայերը չեն մասնակցել անկարգություններին»,- նշել է նա։ ԱՄՆ Դենվեր քաղաքում բողոքի ակցիայի մասնակիցների կողմից վանդալիզմի էր ենթարկվել Հայոց ցեղասպանության ու մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանը: Աննա Նաղդալյանն ափսոսանք է հայտնել, որ ընթացող ցույցերի արդյունքում պղծվել-վնասվել է Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում տեղադրված և Հայոց ցեղասպանությանը և մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների զոհերին նվիրված խաչքարը. «Իրադրության հանդարտեցումից հետո ամերիկահայ համայնքի մասնակցությամբ քայլեր կձեռնարկվեն խաչքարի նախնական տեսքի վերականգնման ուղղությամբ»»: [b]Մանրամասն՝ թերթի վաղվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր