18726 դիտում
13:42 18-06-2020
2004 թվականից հետո առաջին անգամ կթույլատրվի սիգ ձկնատեսակի փորձարարական որս
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց փոփոխություն կատարել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման 2020 թվականի տարեկան ծրագրում:
Հարցը ներկայացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող` Վահե Ջիլավյանը՝ նշելով. «Շրջակա միջավայրի նախարարությունը հիմք ընդունելով սահմանված կարգավորումները նախատեսում է իրականացնել սիգ ձկնատեսակի փորձարարական որս: Սիգի որս վերջին անգամ թույլատրվել է 2004 թվականին: Համաձայն ԳԱԱ ուսումնասիրության տվյալների Սևանա լճում սիգի ընդհանուր ծավալը կազմել է 2268 տոննա, որից որից արդյունագործական ընդհանուր պաշարը՝ 667 տոննա, որից 200 տոննան՝ 2020 թվականի համար»,-ասաց փոխնախարարը:
Նա ընդգծեց, որ փորձարարական որսի ընթացքում ձկան քաշը պետք է լինի 500 գրամից ոչ պակաս. «Որսը պետք է իրականացվի 40 մմ և ավելի ցանցավանդակ ունեցող ցանցերով: Մեծ Սևանի տարածքում որսը պետք է իրականացվի ափից առնվազն 500 մետր հեռավորության վրա՝մանրաձկան որսը բացառելու համար: 2020 թվականի համար որսը թույլատրվելու է մինչև հոկտեմբերի 1-ը: Դեկտեմբեր-հունվարին սահմանվելու է խիստ ռեժիմ ձկների ձվադրման գործընթացն ապահովելու համար:
Պատշաճ մակարդակով հսկողություն և վերահսկողություն իրականացնելու նպատակով ամրագրվել է, որ արգելվում է արդյունագործական որս իրականացնելիս լողամիջոցների մուտքն ու ելքը այլ տեղամասերից իրականացնել։
Որսը կազմակերպելու է միայն ցերեկային ժամերին:
Փորձարարական որս թույլ տալու նպատակը դաշտում տիրող իրավիճակը օրինականհարթություն տեղափոխելն է և կանոնակարգելը»,-ասաց նա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասաց. «Ձվադրման շրջանում միջոցներ ենք ձեռնարկում որսն արգելելու համար, այնտեղ առաջանում են երևույթներ, ընդդիմություն, բայց մենք ի վերջո, մենք ի՞նչ ենք ասում մեր հայրենակիցներին. Ասում ենք՝ ի վերջո այդ սիգը, եթե կա, էլի դուք եք որսալու: Հույս ունեմ, որսնով թեման վերջնականապես կփակենք, և որսով զբաղվող մեր հայրենակիցներն իրենք դառնան սիգի պաշարի պաշտպանության առաջամարտիկ»:
Նմանատիպ նյութեր
1172 դիտում
11:15 10-10-2014
Իսպանիայի հավաքականը 2006 թվականից հետո առաջին անգամ պարտվեց ընտրական փուլի խաղում
13012 դիտում
23:43 09-08-2018
Առաջին անգամ Հայաստանում որսաշրջանի ընթացքում չի թույլատրվում կաթնասունների որս
Այս բաժնից
637 դիտում
18:05 24-10-2024
Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է Գերմանիայի դեսպանին
493 դիտում
17:53 24-10-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին
625 դիտում
17:31 24-10-2024
Քննիչն ու դատախազը պետք է սարսափեն դատական ակտը չկատարելու մտքից. փաստաբան