11420 դիտում
17:44 18-06-2020
Ալե՛ն, գեներալի կոչումը մանդատ չի, որ մի օր ձեռդ լինի, մի օր էլ... շուտով կլինի. Արսեն Բաբայանը՝ Ալեն Սիմոնյանին
Իրավապաշտպան, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պարոն Վանեցյանը մինչև կառավարության հրաժարականը պահանջելը կարող է հրաժարվել օրինակ իր գեներալի կոչումից՝ այդ կառավարության և կառավարության ղեկավարի կողմից իրեն տրված: Դա ավելի համաչափ ու արդար կլինի»: Այս «մտքերի» հեղինակն է Ալենը...
Ալեն, այն, որ դու չունես անցյալ, որ չունես ներկա և չես էլ ունենալու ապագա (անկենսագրություն մարդ ես) վաղուց ու բոլորին է հայտնի:
Այն, որ դու պատրաստ ես շեֆիդ հանձնարարությամբ «հետևից գրկվել» գիտենք արդեն շատ վաղուց:
Մի՞թե բախտի բերմամբ պատգամավոր դառնալուց հետո գոնե հանրային ծառայության մասին ոչինչ այդպես էլ չսովորեցիր:
Լսիր, հերթական զազրախոսությունիցդ առաջ իմացիր, որ գեներալի կոչումը վաստակում են երկարամյա գերազանց ծառայության արդյունքում: Դա որևէ իշխանության տվածը չէ, դա արժանապատիվ սպայի վաստակն է:
Ալեն, գեներալի կոչումը մանդատ չի, որ մի օր ձեռդ լինի, մի օր էլ... շուտով կլինի»:
Նմանատիպ նյութեր
2351 դիտում
23:53 18-09-2021
Ալե՛ն, ինչու՞ Արցախ չես այցելում․ Գագիկ Համբարյանի արձագանքը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը
8672 դիտում
15:25 28-01-2020
Բաբայանը Ես եմ, Բաբայանը Դու ես, Բաբայանը մենք ենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
559 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
694 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
973 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ