211652_close_icon
views-count47706 դիտում article-date 18:35 18-06-2020

Արարատի մարզպետը ժամանակ չունի Սև ջրի վրա կառուցված, փլուզման եզրին հայտնված Ռանչպարի կամրջով զբաղվի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տևական ժամանակ է, Արարատի մարզի Մասիս- Նորամարգ գյուղամիջյան ճանապարհին գտնվող կամուրջը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար: Կամուրջն ամբողջովին դարձել է ոչ միայն վտանգավոր, այլև ամեն պահի հնարավոր է՝ տեղի ուենա փլուզում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիներն, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Արտակարգ դրություն հայտարարելուց առաջ էս օրն է ընկել կամուրջը: Բազմաթիվ անգամ ահազանգել ենք մարզպետարան, սակայն սայլը տեղից չի շարժվում: Մի անգամ ինչ-որ մարդիկ եկան, ներկայացան, որ ճանշինից են, ցուցանակներ տեղադրեցին, խոստացան, որ 1-2 օրվա ընթացքում ֆինանսական խնդիրները կլուծեն ու կսկսեն կամրջի վերանորոգման՝ գուցե կապիտալ աշխատանքները: Սակայն այդ 1-2 օրը արդեն դառել է 1-2 ամիս, իսկ երբ կրկին հետաքրքրվեցինք խնդրով, ասացին, թե ճանշինի շեֆը կորոնավիրուսով պառկած է: Մենք առողջություն ենք ցանկանում ոչ միայն ճանշինի ղեկավարին, այլ նաև բոլոր վարակակիրներին, բայց դե ով չգիտի, որ աշխատանքները ոչ թե շեֆն է կատարում այլ բանվորական ուժը: Եթե ցերեկով հնարավոր է լինում անվտանգ անցնել , ապա մութն ընկնելուն պես առնվազն պետք է մահապարտ լինես, որ կամրջի վրայով երթևեկես: Ուզում ենք, որպեսզի ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկանա կամրջի անմխիթար վիճակի մասին, ինչից հետո հավատացած ենք, որ սայլը տեղից կշարժվի և պատկան մարմինները ժողովրդին հայտնի Սև ջրի վրա կառուցված Ռանչպարի կամուրջ անունը ստացած էդ կամուրջը կվերանորոգեն»: Բնակիչներն ասում էին նաև, որ հույս չունեն, որ Արարատի մարզպետը միջոցներ կձեռնարկի, նրանց միակ հույսը՝ Ս. Պապիկյանն է: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր