211652_close_icon
views-count2038 դիտում article-date 16:19 18-03-2019

Կադաստրի կոմիտեն շտապ կարգով կուսումնասիրի Ռանչպարի ավազահանքերի հարցը

Կադաստրի կոմիտեն շտապ կարգով ուսումնասիրում է Ռանչպարի ավազահանքերի հարցը: ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանի՝ Արարատի մարզի Ռանչպար գյուղ այցի ընթացքում շաբաթ օրն անդրադարձ է եղել գյուղում «ավազի հանքերի անխնա եւ անտրամաբանական» շահագործմանը, որի տարբեր դրսեւորումների մասին վերջին ամիսներին ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն բարձրաձայնել է։ Կոմիտեի հաշվառման եւ հողաշինարարության վարչությունը 2-3 օրում կուսումնասիրի Ռանչպար գյուղում ավազի հանքերի շահագործման կադաստրային բոլոր տվյալները։ Շահագործելու թույլտվության փաստաթղթերի ուսումնասիրությունից բացի, անհրաժեշտության դեպքում հանքավայր կայցելեն վերահսկողության վարչության ներկայացուցիչները։ Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը երկուշաբթի օրվա խորհրդակցությանը հաշվառման եւ հողաշինարարության վարչության պետ Սասուն Կիրակոսյանին հանձնարարեց այդ ամենի արդյունքում առաջարկ ներկայացնել, եւ. «Եթե Կադաստրի կոմիտեն ունեցել է ճիշտ դիրքորոշում, եւ դա չի պահպանվել, այլ հարց է, իսկ եթե Կոմիտեն ունեցել է ոչ ճիշտ դիրքորոշում, այսօր պետք է շտապ վերանայել այն»։

Նմանատիպ նյութեր