211652_close_icon
views-count2851 դիտում article-date 09:13 19-06-2020

Իրականում ո՞վ է ավերակ դարձնում կրթական համակարգը․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Նիկոլ Փաշինյանն ասել է, թե «ՀՀ-ում կրթական համակարգը ավերակ է, ՀՀ-ում չի եղել կրթական համակարգ»: Սա ոչ միայն ծայրահեղական հայտարարություն է, այլև վիրավորական՝ ուղղված թե՛ տարիներ շարունակ կրթական համակարգում իրենց գիտելիքներն ու նվիրումը ներդրած մանկավարժներին, դասախոսներին և ընդհանրապես կրթության մասնագետներին, թե՛ անցած երեսուն տարում կրթություն ստացած մարդկանց: Մյուս կողմից, ոլորտի շատ փորձագետներ պարբերաբար նշում են, որ կրթության համակարգն ավերակների են վերածում հենց այս իշխանությունները, որոնք ամեն անգամ մի նոր հարված են հասցնում համակարգի հիմքերին: Սրա արդյունքում է, որ ներկայումս Հայաստանի կրթական համակարգը լուրջ մարտահրավերների առջև է կանգնած։ Իշխանություններին չհաջողվեց կրթական գործընթացները պատշաճ կարգով կազմակերպելու համար միջոցներ ձեռնարկել նաև համավարակի ընթացքում, երբ բազմաթիվ աշակերտներ տեխնիկական միջոցներ չունենալով և սոցիալական պատճառներից ելնելով՝ ուղղակի դուրս մնացին հեռավար տարբերակով կրթություն ստանալու հնարավորությունից։ Եվ մինչ օրս էլ իշխանությունները չունեն տեսլական, թե համավարակի պայմաններում ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկել, որպեսզի հնարավոր լինի ապահովել որակյալ կրթություն՝ թեկուզ հեռավար եղանակով, ինչ տեխնիկական միջոցներ և գիտելիքներ են անհրաժեշտ դրա համար։ Շարունակում է անմխիթար վիճակ տիրել նաև բարձրագույն կրթական ոլորտում, որը կարծես թե անտերության է մատնված։ Ներկա փուլում «անտեր» են մնացել թվով 6 բուհեր, որոնք չունեն ռեկտորներ, իսկ մի քանիսն էլ՝ անգամ հոգաբարձուների խորհուրդ: Այն, ինչ այս ընթացքում տեղի է ունենում մասնավորաբար ԵՊՀ-ում, լավագույնս ի ցույց է դնում վերջին երկու տարիներին մեր կրթական համակարգի հանդեպ տեղի ունեցողի ամբողջ թշվառությունը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր