886 դիտում
09:37 19-06-2020
Տեղի հայ համայնքը կո՞ղմ է, որ Սբ․ Սոֆիան վերածվի մզկիթի․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Նախորդ տարի դեկտեմբերի 9-ին Թուրքիայում տեղի ուենցած Արքեպիսկոպոսի ընտրության արդյունքում պոլսահայ համայնքում մինչ օրս միանշանակ չեն ընդունում 85-րդ պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանի ընտրությունը:
Հիշեցնենք, որ քվեարկության արդյունքում վերջինս ստացել էր ձայների մեծամասնությունը, այնուհանդերձ համայնքի մասնակցության ցուցանիշը ցածր էր, ինչն էլ ստվերում է նրա ողջ համայնքի կողմից ընտրված լինելու հանգամանքը: Ինչպես հայտնի էր, ոմանք բոյկոտել և չէին մասնակցել քվեարկությանը, մի մասն էլ սպիտակ թուղթ էր նետել քվեատուփ՝ այս ընտրությունը համարելով անարդար:
«Իրավունքի» տեղի աղբյուրների փոխանցմամբ, երկու օր առաջ տեղի ունեցածը եկավ փաստելու, որ Մաշալյանը չի արդարացնում քրիստոնյաների ցանկությունը: Բանն այն է, որ Սոֆյայի տաճարը, որը մեկ դարից ավելի ունի թանգարանի կարգավիճակ, թուրքական իշխանությունները վաղուց ցանկանում են այն վերածել մզկիթի:
Տեղի աղբյուրների փոխանցմամբ՝ Թուրքիայում իր ներկայությանը ապահովող արքեպիսկոպոս Մաշալյանը սկսել է կարծիքներ տարածել, թե իբր տեղի հայ համայնքը կողմ է, որպեսզի թանգարանը վերածվի մզկիթի: «Սա ի՞նչ է, եթե ոչ թուրքական իշխանություններին հաճոյանալու հերթական փորձ: Եթե նախկիններին մեղադրում էինք տարբեր առիթներով, և փոփոխություն կատարեցինք՝ իբրև ինքնուրույն որոշումների կայացնելու համար, բայց փաստորեն կրկին սխալվեցինք: Եթե նման բան լինի, մենք մեր բողոքի ձայնը բարձրացրնելու ենք»,- ասաց մեր աղբյուրը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
6389 դիտում
09:41 15-06-2020
Պոլսո Հայոց պատրիարքը Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու կապակցությամբ հայտարարություն է արել
2623 դիտում
15:39 11-07-2020
Սուրբ Սոֆիան քրիստոնյաների ու մուսուլմանների միջեւ լարվածությունը թուլացնող տաճար էր, ափսոս. Կարո Փայլան
9804 դիտում
19:45 22-01-2014
Վայոց Ձորում գերեզմանի վանդալիզմը հնարավոր է վերածվի վենդետայի
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1249 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»