4147 դիտում
16:12 19-06-2020
Շտապօգնության 1-03 համակարգը շուտով միևնույն պահին կկարողանա ընդունել 14 կանչ
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ կանչերի գրանցման 1-03 համակարգը ծանրաբեռնված է աշխատում՝ ստացվող բազմաթիվ կանչերի պատճառով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ից հայտնում են, որ երեկոյան ժամերին համակարգի կանչեր ընդունելու հնարավորությունը միևնույն պահին 6 կանչ է լինում։
«Միևնույն պահին 7 և ավելի զանգերի դեպքում 1-03 կարճ համարը զբաղված է: Այս խնդրի հետ առնչվելու հավանականությունը հատկապես մեծ է «պիկ» ժամերին` 18։00-00։00ից, երբ մեկ ժամվա ընթացքում ստանում ենք մինչև 130-150 կանչ»,- նշում են շտապօգնության ծառայությունից:
Մեկ կանչի ընդունումն ու համապատասխան բրիգադին հանձնումը տևում է 3-5 րոպե: Ներկա դրությամբ Երևանի շտապ օգնության ծառայության կողմից օրական սպասարկվում է շուրջ 1200 կանչ` թվով 50 բժշկական բրիգադի կողմից, և ևս 300 կանչ տրվում է խորհրդատվություն ստանալու նպատակով:
Սակայն 1-03 կանչերի ընդունման համակարգի հզորացման համար «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն դիմել է «Վեոն Արմենիա» ընկերությանը: Ընդամենը 3-4 օրվա ընթացքում համակարգը միևնույն պահին 6 կանչի փոխարեն հնարավորություն կունենա ընդունել 14 կանչ:
Նմանատիպ նյութեր
31140 դիտում
10:29 04-11-2021
Անցնում է 2-3 տարի, և բոլորը գլորվում են միևնույն փոսի, միևնույն ճահճի մեջ․ «Առավոտ»
Այս բաժնից
649 դիտում
18:08 21-10-2024
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպանին
883 դիտում
17:39 21-10-2024
Փի Դիդիի դեմ ևս 6 հայց է ներկայացվել
811 դիտում
17:21 21-10-2024
Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել