211652_close_icon
views-count1381 դիտում article-date 10:05 23-01-2021

Եթե իշխանությունն ամբողջ ԲԴԽ-ն էլ համալրի իր «սրտի» անդամներով, միևնույն է՝ դատական համակարգը սանձել կամ կառավարել անհնար է. Հովհաննես Մանուկյան․ «Արմնյուզ»

Իշխանությունն իր որոշումները՝ կադրայինից մինչև բարեփոխումներ, չի ապահովում հանրային լեգիտիմությամբ, իսկ դա ոչ միայն կադրերի ընտրությունն է, այլև դա հանրությանը ներկայացնելու կարգը․ դատաիրավական բարեփոխումները չափազանց իմպուլսիվ են, և երբ կայացվեցին որոշումներ, որոնք հաճո չէին իշխանությանը, սկսվեց վեթինգի գործընթացը, հիմա էլ, երբ առանձին դեպքերով դատարանները մերժում են կալանքի միջնորդությունները, առաջ եկավ հակակոռուպցիոն դատարանների հարցը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ արդարադատության նախկին նախարար, Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանը: «Իշխող քաղաքական ուժը կադրային պոտենցիալի առումով լուրջ կաղում է։ Կարևոր է, որ երկու ընդդիմադիր խմբակցություններն այսօր չմասնակցեցին ԲԴԽ անդամների քվեարկությանը, քաղաքական տեսակետից թեկնածուների լեգիտիմությունը դարձավ խոցելի։ Եթե իշխանությունն ամբողջ ԲԴԽ-ն էլ համալրի իր «սրտի» անդամներով, միևնույն է՝ դատական համակարգը սանձել կամ կառավարել անհնար է, չպետք է մշտապես իշխանահաճո որոշումներ ակնկալել»,- ասել է նախկին նախարարը: Նախկին նախարարի կարծիքով՝ ԲԴԽ-ն պետք է բուֆերային գործառույթ ունենա դատավորի և առանձին սուբյեկտների, ասենք՝ պետական պաշտոնյաների միջև. «Դատավորների հասցեին իշխանության գնահատականները կոռեկտ չեն և էթիկայից դուրս են։ Իրավապաշտպաններն ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ները տարօրինակ կերպով լուռ են։ Հայաստանում կա օտարերկրյա գործակալ ՀԿ-ների մասին օրենք ընդունելու անհրաժեշտություն։ Մեր ազգային անվտանգության համակարգն ամրապնդելու խնդիր ունենք, եթե ուզում ենք ոտքի կանգնել ազգի և պետության համար այս ծանրագույն սթրեսից հետո»: Տեսանյութը՝ [color=#EF2929]«Արմնյուզ»[/color]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր