«Բարսելոնան» շահեց Նեյմարի հետ դատը. բրազիլացին պետք է վերադարձնի 6,7 մլն եվրո
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հայցը «Բարսելոնային»՝ պարգևավճարի գործով, դատարանը մերժեց:
28-ամյա հարձակվողը, որը կատալոնական ակումբում հանդես էր գալիս 2013-2017 թվականներին, պահանջում էր 43,6 մլն եվրո:
Նեյմարի կարծիքով, այդ գումարը իրեն պետք է վճարվեր 2016 թվականին «Բարսայի» հետ պայմանագիրը երկարաձգելու համար և ակումբը ամբողջությամբ պետք է իրեն փոխանցեր պարգևավճարը, թեպետ 2017-ին նա տեղափոխվել էր ՊՍԺ:
Դատարանի որոշմամբ Նեյմարը «Բարսելոնային» պետք է վճարի 6,7 մլն եվրո: Ֆուտբոլիստը վճիռը բողոքարկելու հնարավորություն ունի: