2064 դիտում
14:13 20-05-2017
Գյումրի. շահեց ջրամատակարարը, շահեց սպառողը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բաժանորդների ջրամատակարարման շարունակական բարելավվումը Վեոլիա Ջուր ՓԲԸ առաջնահերթ խնդիրն է: Սակայն ընկերության համար «Ջուր՝ ամեն գնով» սկզբունքն անընդունելի է: Որովհետեւ նման մոտեցմամբ ձեռք բերված «հաջողությունը» կարճ է տեւում, որովհետեւ ծախսերի ավելացումը բերում է տնտեսական անկման, ու ջրի առատությանը հաջորդում է այդ կենսական ռեսուրսի խիստ անբավարարությունը: Տուժում է ջրամատակարարը, տուժում է սպառողը:
Դրա համար էլ Վեոլիա Ջուրը ջրամատակարարման ժամերն իր սպասարկման տարածքում ավելացնում է համակարգի զարգացմանը, ճիշտ տնտեսվարմանը զուգընթաց ու առկա հնարավորությունների սահմաններում: Բայց նաեւ շարունակաբար, իր քայլ առ քայլ ընթացքով սպառողներին վստահություն ներշնչելով, որ ի վերջո բոլոր խնդիրները կլուծվեն:
Այսպես է ընկերությունը գործում նաեւ Գյումրիում, որտեղ անցած 4 ամիսներին այս ուղղությամբ ու տրամաբանությամբ զգալի աշխատանք է տարվել: Հերթական միջոցառման հասցեն Խրիմյան Հայրիկ փողոցի թիվ 3, 5 և Գարեգին Նժդեհի հրապարակի 2ա, 4բ շենքերն են: Դրանք սպասարկող թվով 2 բակային պոմպերը վաղուց հնամաշ էին, ծախսատար և քիչ արդյունավետ: Իսկ ջուր տալիս էին միայն 6 ժամ օրական:
Ընկերության «Արևմուտք» տարածաշրջանի տնօրինության «Շիրակ» տեղամասի մասնագետները օրերս այդ 11 կՎտժ հզորությամբ հին պոմպերը փոխարինեցին 4,8 կՎտժ հզորությամբ ժամանակակից պոմպերով:
Վերջիններս ոչ միայն սպառում են ամսվա կտրվածքով 828 կՎտժ պակաս էլեկտրաէներգիա, այլեւ անհամեմատ ավելի հուսալի են շահագործման մեջ: Կնշանակի նշված հասցեների շուրջ 128 բաժանորդների համար ջրամատակարարումը այսուհետ կդառնա ավելի կայուն: Ավելին, ջուր կմատակարարվի արդեն 8 ժամ օրական:
[b]«Վեոլիա Ջուր» ՓԲԸ, Հանրային կապերի ծառայություն
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1810 դիտում
16:16 05-02-2014
Սպառողը միշտ չէ, որ իրավացի է, անգամ եթե բողոքում է. «Երևան Ջուր» ՓԲԸ-ի պարզաբանումը
1604 դիտում
19:50 24-05-2014
Չինաստանը կարող է դառնալ ռուսական գազի խոշորագույն սպառողը` անցնելով Գերմանիային. Պուտին
Այս բաժնից
910 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
928 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»