211652_close_icon
views-count725 դիտում article-date 23:09 19-06-2020

Հունիսի 19-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք

ՀՀ Գեղարքունիքից հայտնում են, որ հունիսի 19-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք, եւս 48 հոգի առողջացել է, արձանագրվռլ մահվան 1 նոր դեպք։ «Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 70 տարեկան տղամարդ եւ ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Վերին Գետաշեն, Վարսեր, Վարդաձոր, Չկալովկա, Արծվանիստ, Ներքին Գետաշեն, Ձորագյուղ, Ծովագյուղ, Ակունք, Լուսակունք, Վաղաշեն, Գավառ, Կարմիրգյուղ, Նորատուս, Ճամբարակ, Սարուխան, Ծովասար, Լանջաղբյուր, Վահան, Լճափ, Ծովինար, Գեղհովիտ, Լիճք, Գետիկ, Երանոս, Արտանիշ համայնքներում»:

Նմանատիպ նյութեր