211652_close_icon
views-count842 դիտում article-date 23:16 08-06-2020

ՀՀ Գեղարքունիքի մարզում հունիսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք. Գնել Սանոսյան

«Հունիսի 8-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք, 13 առողջացած»,- այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Նա նաև տեղեկացրել է, որ մարզի բնակիչներից փաստացի բուժում է ստանում 253 պացինետ, որից 53-ը հիվանդանոցային, 200-ը` տնային պայմաններում։ «Արձանագրվել է նաեւ մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի թիվը 5 է։ Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Շատվան, Սոթք, Նորակերտ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Ծովակ, Փոքր Մասրիկ, Վարդաձոր, Գանձակ, Չկալովկա, Աստղաձոր, Արծվանիստ, Ներքին Գետաշեն, Ձորագյուղ, Ծովագյուղ, Ակունք, Լուսակունք, Վաղաշեն, Գավառ, Կարմիրգյուղ, Վարդենիկ, Նորատուս, Ճամբարակ, Սարուխան, Ծովասար եւ Լանջաղբյուր համայնքներում»,- հայտնել է Սանոսյանը և հավելե, որ Մեծ Մասրիկ*, Զոլաքար*, Ծովազարդ* եւ Ծովինար* համայնքներում վերջին 2 շաբաթների ընթացքում նոր դեպքեր չեն գրանցվել, իսկ բոլոր պացիենտներն ապաքինվել են։

Նմանատիպ նյութեր