211652_close_icon
views-count2989 դիտում article-date 09:43 20-06-2020

Ով կնշանակվի ԵՊՀ ռեկտոր․ նախարարը թեկնածու ունի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները նպատակ ունեն ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ դեկան Վահրամ Դումանյանին նշանակել Երևանի պետական համալսարանի ռեկտոր: Ըստ կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարադության հարցերի նախարար Արայիկ Հարությունյանն է երաշխավորել Դումանյանին այդ պաշտոնում նշանակելու համար: Ըստ մեր աղբյուրների՝ Հարությունյանն իր շրջապատում հայտարարել է, որ ինքը մեծ ցանկություն ունի, որ հենց Դումանյանը ռեկտոր դառնա: «Ժողովուրդ» օրաթերթն արդեն գրել էր, որ կրթության համակարգի մասով նախարար Հարությունյանի հաշվետվությունը ՀՀ վարչապետը խայտառակություն է որակել՝ համարելով, որ որևէ ռազմավարական, կրթական փոփոխություն նախարարությանը չի հաջողվել իրականացնել: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Վահրամ Դումանյանի հետ՝ պարզելու համար՝ արդյոք ինքը նախարարի հետ հանդիպում է ունեցել ու առաջարկ ստացել ԵՊՀ ռեկտորի պաշտոնում առաջադրվելու համար: Դումանյանն ասաց, որ որևէ տեղեկություն չունի. «Նախարարին չեմ տեսել, չեմ խոսել, տեղեկություն չունեմ»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր