211652_close_icon
views-count4724 դիտում article-date 18:47 20-06-2020

Նաիրի Սարգսյան. Առավել տուժած 12 ոլորտների 37.000 աշխատակիցներ 2-րդ անգամ կստանան սոցիալական աջակցություն

Հակաճգնաժամային 20-րդ միջոցառման շրջանակում առավել տուժած 12 ոլորտների 37.000 աշխատակիցներ 2-րդ անգամ կստանան սոցիալական աջակցություն, այս անգամ յուրաքանչյուրը 68.000 դրամ՝ անկախ աշխատավարձի չափից, ծրագրի բյուջեն 2.5 միլիարդ դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: «Աջակցությունը ստանալու դիմումն արդեն հասանելի է [url=https://dimum.ssa.am/?fbclid=IwAR2OsXbpWDMdNABEi3Js0-unt_qxQI38sjcGrkXwmZpjNUPQBkvSuAxO14U]կայքում[/url]: Գումարը փոխանցվելու է բացառապես շահառուների բանկային քարտերին: Ստորև ներկայացնում եմ ոլորտների ցանկը, աշխատակիցների քանակը և տնտեսական գործունեության տեսակի դասակարգիչները. 1) (I55) Հանրային սնունդ - 22157 աշխատակից (ռեստորան, սրճարան, բար եւ այլն) 2) (I56) Հյուրանոցային եւ հյուրատնային ծառայություններ – 6010 աշխատակից 3) (N79) Զբոսաշրջային ծառայություններ – 2464 աշխատակից 4) (R93.1) Սպորտի բնագավառում գործունեություն - 2066 աշխատակից (սպորտային ակումբներ, լողավազաններ եւ այլն) 5) (P85.1) Նախադպրոցական կրթություն – 1040 աշխատակից 6) (R92.00.1) Խաղատների գործունեություն - 1039 աշխատակից (այս ոլորտի աշխատակիցներին աջակցությունը տրվում է առաջին անգամ, գործունեությունը պարետի որոշմամբ արգելված է) 7) (R93.2) Զվարճությունների եւ հանգստի կազմակերպման այլ գործունեություն – 924 աշխատակից (բիլիարդ, բոուլինգ, սեղանի թենիս, զիփլայն եւ այլն) 8) (P85.5) Կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում – 341 աշխատակից (նաեւ վարորդական դպրոց, հաշվապահական, օտար լեզուների եւ համակարգչային դասընթացներ) 9) (N77) Ավտոմեքենաների եւ այլ առարկաների վարձույթ – 283 աշխատակից 10) (M74.2) Լուսանկարչության բնագավառում գործունեություն – 235 աշխատակից 11) (R90) Ստեղծագործական, արվեստի եւ հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն – 226 աշխատակից 12) (J59.14.0) Կինոթատրոնների գործունեություն - 140 աշխատակից»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր