211652_close_icon
views-count1009 դիտում article-date 17:47 15-02-2023

Արցախում շրջափակման հետեւանքով տուժած ոլորտների ներկայացուցիչները դրամական աջակցություն կստանան

Արցախի սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է, որ երկրում սոցիալ-տնտեսական հետեւանքների մեղմացման երկրորդ միջոցառման շրջանակներում դրամական աջակցություն կցուցաբերվի Արցախում  փաստացի բնակվող այն անձին, ով առնվազն 2022 թվականի նոյեմբերի 1-ից անընդհատ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ է գտնվել ԱՀ կառավարության կողմից հաստատված ոլորտներից որեւէ մեկում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտի հետ եւ 2022թ. դեկտեմբերի 12-ից մինչեւ 2023թ. հունվարի 31-ը (ներառյալ) ընկած ժամանակահատվածում ազատվել է աշխատանքից կամ դադարեցվել է (լուծվել, դադարել է) քաղաքացիաիրավական պայմանագիրը։

Նշված տնտեսավարող սուբյեկտների ցանկին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումով։

Նմանատիպ նյութեր