1921 դիտում
15:23 22-06-2020
«Հայաստանում սահմանադրական ճգնաժամը կարող է լուծվել Վենետիկի հանձնաժողովի ցուցումներով». Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար. Tert.am
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հայտարարել է, որ հունիսի 19-ին ընդունված և հունիսի 22-ին հրապարակված Վենետիկի հանձնաժողովի կարծիքը հնարավոր է դարձնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Սահմանադրական դատարանի միջև առկա սահմանադրական ճգնաժամի կիզակետում հայտնված խնդիրների լուծումը:
Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/06/22/armenia-venice-commision/3324663?fbclid=IwAR2opXa84kewLW-edsKGiPGIiKw3wGHatWGe-5BAFwwV0eY9LFZtxa-J6EE]Tert.am[/url]-ը տեղեկանում է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքից:
Իր տեսակետում «Իրավունքի միջոցով դեպի ժողովրդավարություն» եվրոպական հանձնաժողովը (նույն Վենետիկի հանձնաժողովն է) հստակեցրել է Սահմանադրական դատարանի լիազորությունների շրջանակը սահմանադրական փոփոխությունների անցկացման գործում և ընդունել է Ազգային ժողովի` հանրաքվե անցկացնելու մասին սեփական որոշումը չեղարկելու իրավունքը: Ավելին, այն ընդունել է, որ Սահմանադրական դատարանի կազմին վերաբերող 2015-ի Սահմանադրության դրույթների լիարժեք կատարման նպատակն օրինական է: Որպեսզի համաձայնեցվի այդ նպատակը` հաշվի առնելով նաև դատավորների անկախության և կարգավիճակի պահպանման անհրաժեշտությունը, Վենետիկի հանձնաժողովն առաջարկել է նոր անցումային շրջան սկսել, որի տևողությունը պետք է որոշեն ՀՀ իշխանությունները: Վենետիկի հանձնաժողովն ափսոսանք է հայտնել, որ փոփոխությունները, որոնք նման անցումային շրջան չեն ենթադրում, Ազգային ժողով են մտցվել իրենց կարծիքի ընդունման օրը:
«Ես իշխանություններին կոչ եմ անում առաջնորդվել Վենետիկի հանձնաժողովի կարգադրություններով՝ սահմանադրական ճգնաժամը հաղթահարելու համար 2015 թվականի Սահմանադրության համապատասխան դրույթների սահուն կատարմամբ և Եվրոպայի խորհրդի չափանիշների համապատասխան»,-ասել է գլխավոր քարտուղարը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/06/22/armenia-venice-commision/3324663?fbclid=IwAR2opXa84kewLW-edsKGiPGIiKw3wGHatWGe-5BAFwwV0eY9LFZtxa-J6EE]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
969 դիտում
10:16 18-06-2020
ՍԴ ճգնաժամը հաղթահարելու վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը պատրաստ է․ «Ժամանակ»
Այս բաժնից
778 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
886 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
634 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին